Get our free app. It won't take up space on your device

Համակարգչային Մասնագետ

«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Information Technologies, Software Development
Deadline:
10/23/2026

Պարտականություններ՝

  • Օգտատերերի տեխնիկական աջակցություն (helpdesk)՝ տեղում և հեռակա
  • Համակարգիչների, նոութբուքերի, տպիչների և ծայրամասային սարքերի տեղադրում, կարգավորում և սպասարկում
  • Windows օպերացիոն համակարգերի և ծրագրերի տեղադրում, թարմացում
  • Ցանցային սարքերի միացում և հիմնական կարգավորում
  • Համակարգչային տեխնիկայի պրոֆիլակտիկ սպասարկում
  • Ավագ ադմինիստրատորներին աջակցություն սերվերային և ցանցային աշխատանքներում
  • Կատարված աշխատանքների գրանցում և հաշվետվությունների պատրաստում

Պահանջներ՝

  • Տեխնիկական կրթություն (ցանկալի է ՏՏ ոլորտում)
  • IT ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
  • Սովորելու ցանկություն և պատասխանատվություն
  • Հաճախորդների հետ շփվելու ունակություն
  • Անգլերենի լավ իմացություն

Պարտադիր գիտելիքներ՝

  • Windows 10/11 (տեղադրում, կարգավորում, խնդիրների լուծում)
  • Համակարգչային տեխնիկայի հավաքում, ախտորոշում և տեղադրում
  • TCP/IP, DHCP, DNS հիմունքներ
  • LAN, Wi-Fi հիմունքներ
  • MS Office

Առավելություն կհամարվի՝

  • Windows Server, Active Directory հիմունքներ
  • MikroTik կամ UniFi հետ աշխատանքի փորձ
  • Linux հիմունքներ
  • Տպիչների և տեսահսկման համակարգերի հետ աշխատանքի փորձ
  • Վարորդական իրավունք

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել նշված էլ. հասցեին:

Company օverview
address
Address
Ազատության պողոտա 24/19, Երևան, Հայաստան
address
Number of employees
1-15
Phone
Phone
+37410202603

«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» կազմակերպությունը հիմնվել է 2011թ-ին: Մենք տրամադրում ենք ծառայություններ ՏՏ (IT) ոլորտում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Կազմակերպությունը համալարված է բարձրակարգ մասնագետներով , որոնք ունեն մեծ փորձ և հմտություններ տվյալ ոլորտում: Այս պահի դրությամբ կազմակերպությունն արդեն մշտական հիմունքներով սպասարկում է շուրջ ութ տասնյակ կազմակերպությունների: Եթե ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն համակարգչային տեխնիկայի ձեռք բերման ժամանակ, ձեր սարքավորումները տեխնիկական աջակցության և սպասարկման կարիք ունեն, դուք ունեք համակարգչի կամ համակարգչային տեխնիկայի հետ կապված խնդիր` «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ընկերությունը կօգնի ձեզ: «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ-ն, երաշխավորելով իրեն որպես համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման սպասարկման մեծ փորձ ձեռք բերած ընկերություն, մշտապես հետևում է համակարգչային ոլորտի նորություններին ու առաջարկում է փորձված և հուսալի լուծումներ: Դուք միշտ կարող եք ապավինել որակի երաշխիքով համակարգչային օգնությանը և մասնագիտացված սպասարկմանը: Բարձրակարգ մասնագետները կարճ ժամկետներում կվերացնեն համակարգիչների աշխատանքում առաջացած ցանկացած խնդիրներ, կկարգավորեն ծրագրային ապահովումը, կսովորեցնեն աշխատել նոր ծրագրերով, կաջակցեն մեր հաճախորդներին խորհրդատվություններով: Բացի այդ, Ձեզ համար աշխատում է հաճախորդների տեխնիկական սպասարկման գիծ, որտեղ Դուք կարող եք ստանալ առաջացած խնդիրների վերացման, համակարգիչների նորոգման, ծրագրային ապահովման հետ կապված նախնական անվճար խորհրդատվություն, ինչպես նաև կանչել տեխնիկական մասնագետի:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media