Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ

Address: Ազատության պողոտա 24/19, Երևան
Website: www.reset.am
Phone: +37410202603
About Us
«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» կազմակերպությունը հիմնվել է 2011թ-ին: Մենք տրամադրում ենք ծառայություններ ՏՏ (IT) ոլորտում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Կազմակերպությունը համալարված է բարձրակարգ մասնագետներով , որոնք ունեն մեծ փորձ և հմտություններ տվյալ ոլորտում: Այս պահի դրությամբ կազմակերպությունն արդեն մշտական հիմունքներով սպասարկում է շուրջ վեց տասնյակ կազմակերպությունների: Եթե ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն համակարգչային տեխնիկայի ձեռք բերման ժամանակ, ձեր սարքավորումները տեխնիկական աջակցության և սպասարկման կարիք ունեն, դուք ունեք համակարգչի կամ համակարգչային տեխնիկայի հետ կապված խնդիր` «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ընկերությունը կօգնի ձեզ: «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ-ն, երաշխավորելով իրեն որպես համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման սպասարկման մեծ փորձ ձեռք բերած ընկերություն, մշտապես հետևում է համակարգչային ոլորտի նորություններին ու առաջարկում է փորձված և հուսալի լուծումներ: Դուք միշտ կարող եք ապավինել որակի երաշխիքով համակարգչային օգնությանը և մասնագիտացված սպասարկմանը: Բարձրակարգ մասնագետները կարճ ժամկետներում կվերացնեն համակարգիչների աշխատանքում առաջացած ցանկացած խնդիրներ, կկարգավորեն ծրագրային ապահովումը, կսովորեցնեն աշխատել նոր ծրագրերով, կաջակցեն մեր հաճախորդներին խորհրդատվություններով: Բացի այդ, Ձեզ համար աշխատում է հաճախորդների տեխնիկական սպասարկման գիծ, որտեղ Դուք կարող եք ստանալ առաջացած խնդիրների վերացման, համակարգիչների նորոգման, ծրագրային ապահովման հետ կապված նախնական անվճար խորհրդատվություն, ինչպես նաև կանչել տեխնիկական մասնագետի:
Jobs at «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ
Համակարգչային Մասնագետ
deadline: 10/18/2023
job location Yerevan