
Համակարգչային Մասնագետ
«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Not required
Industry:
Information Technologies, Software Development
Աշխատանքի նկարագրություն
Օպերացիոն համակարգերի սպասարկում: Համակարգչային տեխնիկայի պրոֆիլակտիկ սպասարկում և այլն:
Աշխատանքի պարտականություններ
- Իրականացնել սպասարկվող կազմակերպությունների ցանցի և համակարգչային տեխնիկայի վերահսկումը, ապահովել անխափան աշխատանքը,
- Պատրաստել պատասխանատվության տակ գտնվող հարցերի վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ,
- Արձագանքել առաջացած ցանկացած IT ոլորտի խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ,
- Մշակել նոր առաջարկներ և ծրագրային և տեխնիկական,
- Հետևել բոլոր նորամուծություններին IT ոլորտում և անհրաժեշտության դեպքում իրականացնել։
Պահանջվող որակավորում
- IT ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հաղորդակցության ունակություն։
Պահանջվող գիտելիքներ
- Windows 7, 8, 10, 11,
- DHCP/ DNS,
- TCP/IP,
- Network LAN, WAN, Wi Fi, NAT, Routing,
- Hardware configuration and installation․
Աշխատավարձի չափը կորոշվի միայն հարցազրույցից հետո:
Company օverview
«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» կազմակերպությունը հիմնվել է 2011թ-ին: Մենք տրամադրում ենք ծառայություններ ՏՏ (IT) ոլորտում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Կազմակերպությունը համալարված է բարձրակարգ մասնագետներով , որոնք ունեն մեծ փորձ և հմտություններ տվյալ ոլորտում: Այս պահի դրությամբ կազմակերպությունն արդեն մշտական հիմունքներով սպասարկում է շուրջ վեց տասնյակ կազմակերպությունների: Եթե ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն համակարգչային տեխնիկայի ձեռք բերման ժամանակ, ձեր սարքավորումները տեխնիկական աջակցության և սպասարկման կարիք ունեն, դուք ունեք համակարգչի կամ համակարգչային տեխնիկայի հետ կապված խնդիր` «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ընկերությունը կօգնի ձեզ: «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ-ն, երաշխավորելով իրեն որպես համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման սպասարկման մեծ փորձ ձեռք բերած ընկերություն, մշտապես հետևում է համակարգչային ոլորտի նորություններին ու առաջարկում է փորձված և հուսալի լուծումներ: Դուք միշտ կարող եք ապավինել որակի երաշխիքով համակարգչային օգնությանը և մասնագիտացված սպասարկմանը: Բարձրակարգ մասնագետները կարճ ժամկետներում կվերացնեն համակարգիչների աշխատանքում առաջացած ցանկացած խնդիրներ, կկարգավորեն ծրագրային ապահովումը, կսովորեցնեն աշխատել նոր ծրագրերով, կաջակցեն մեր հաճախորդներին խորհրդատվություններով: Բացի այդ, Ձեզ համար աշխատում է հաճախորդների տեխնիկական սպասարկման գիծ, որտեղ Դուք կարող եք ստանալ առաջացած խնդիրների վերացման, համակարգիչների նորոգման, ծրագրային ապահովման հետ կապված նախնական անվճար խորհրդատվություն, ինչպես նաև կանչել տեխնիկական մասնագետի:
See more