Graphic Designer
Control Print
Նկարագրություն
Control Print ընկերությանը անհրաժեշտ է Graphic Designer՝ Corel Draw, Adobe Photoshop ծրագրերի պարտադիր իմացությամբ։
Պարտականություններ
- Մշակել ընկերության վերաբերյալ գովազդային նյութերի և պաստառների դիզայն,
- Իրականացնել բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող արտադրատեսակների ցանկից,
- Բացահայտել հաճախորդների կարիքները և տրամադրել դիզայնի հետ կապված գրագետ խորհրդատվություն, ներկայացնել առաջարկվող արտադրատեսակները,
- Ընդունել պատվերներ, ըստ հաճախորդների ցանկության իրականացնել դրանց հետ կապված դիզայներական աշխատանքները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (Ցանկալի է դիզայներական կամ ճարտարապետական ուղղվածությամբ)
- Համապատասխան համակարգչային ծրագրերի պարտադիր իմացություն՝ Corel Draw, Adobe Photoshop, Illustrator,
- Պատասխանատվություն,
- Ժամանակի ճիշտ կառավարում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ երկ․ - ուրբ․ 09։00 - 18։00, շբթ․՝ 09։00-14։00
Ունենալով ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ Control Print տպարանը դարձել է տպագրական ոլորտի մրցունակ ներկայացուցիչներից մեկը։
Տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ լավագույնը լինելու համար ժամանակից սարքավորումներ ունենալը դեռ բավական չէ։ Control Print տպարանի հաջողության գրավականը ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմն է։ Փորձառու մասնագետների աչքից չի վրիպում և ոչ մի մանրուք, հաշվի է առնվում ամեն մի դետալ։ Այսպիսով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերված անհատական մոտեցման շնորհիվ Control Print-ը դարձել է ոչ միայն տեղական, նաև արտաքին շուկայի իր հաճախորդների հուսալի գործընկերը։ Տպարանի հետ համագործակցում են ինչպես հայկական շուկայի խոշոր և միջին ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան մի շարք ընկերություններ։
Պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է թվային և օֆսեթ, լայնաֆորմատ տպագրության, արտաքին գովազդի և կորպորատիվ նվեր տուփերի դիզայնի ու տպագրության մեջ։ Ավելին, այստեղ կարող եք պատվիրել տպագրություն կտորի վրա (հագուստ, գլխարկներ, կտորից թրենդային պայուսակներ), ինչպես նաև գնել տպագրության համար անհրաժեշտ որակյալ հումք։