Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

Exterior Group LLC

Industry: Marketing, Advertising, PR
Deadline: 6/26/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:

Պարտականություններ

Բրենդի գրաֆիկական բովանդակության մշակում՝ ներառյալ՝

  • Դիջիթալ և սոցիալական մեդիա վիզուալներ (պոստերներ, սթորիներ, քավըրներ, բաններ),
  • Արտաքին գովազդ (բիլբորդներ, բուսթերներ, բրենդավորված մակերեսներ),
  • Տպագիր նյութեր (ֆլայերներ, կատալոգներ, բուկլետներ, փաթեթավորում, պաստառներ, ինդոր բրենդինգ),
  • Ներքին և կորպորատիվ դիզայն (հրավիրագրեր, շնորհավորական նյութեր, թիմային նյութեր, միջոցառումների վիզուալներ),
  • Նախագծերի վարում Bitrix24 համակարգի միջոցով՝ առաջադրանքների ստացում, ժամանակացույցի պահպանում, կատարողականի հաշվետվություն,
  • Տպագրության նախապատրաստում՝ տեխնիկական պահանջներին համապատասխան (CMYK, BLEED, դիէ կուտ, տպագրական նշաններ և այլն),
  • Տպագրական գործընկերների հետ կապի ապահովում, նմուշների ստուգում, բյուջեի շրջանակում որակի վերահսկում։

AI գործիքների (օր․՝ Midjourney, Adobe Firefly, Runway, Canva AI, D-ID և այլն) օգտագործում՝

  • Փոքր անիմացիաների ստեղծման համար (հարթագծային անիմացիաներ, շարժվող վիզուալներ),
  • Շրջանակների և ֆոների գեներացիա,
  • Իդեաների և կոնցեպտների վիզուալիզացում,
  • Վիզուալ կոնտենտի ադապտացում տարբեր ֆորմատների՝ ըստ քարոզարշավների պահանջների,
  • Աշխատանք կոնտենտ ստեղծողի և գովազդի թիմի մյուս անդամների հետ՝ միահունչ հաղորդագրության ապահովման համար,
  • Տեսողական ոճի շարունակական զարգացում՝ համաձայն բրենդբուքի և ժամանակակից միտումների,
  • Մասնակցություն կոնցեպտուալ քննարկումներին, ստեղծագործական առաջարկների ներկայացում,
  • Ճկուն և արագ արձագանք առաջադրանքներին՝ պլանավորված և արտահերթ նախագծերի շրջանակում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն դիզայնի կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա փորձ գրաֆիկական դիզայնի ոլորտում։

Դիզայնի ծրագրերի գերազանց իմացություն՝

  • Adobe Photoshop, Illustrator, InDesign,
  • Ցանկալի՝ After Effects, Premiere Pro,
  • AI գործիքներ՝ Midjourney, Canva AI, Runway, D-ID, Adobe Firefly և այլն,
  • Տպագրական արտադրանքի պատրաստման տեխնիկական գիտելիքներ,
  • Տեխնիկական մանրամասնությունների հանդեպ ուշադիր վերաբերմունք,
  • Ստեղծագործական մտածողություն՝ գործնականության համադրությամբ,
  • Թիմում աշխատելու կարողություն և առաջադրանքների հստակ իրականացում,
  • Bitrix24 կամ այլ առաջադրանքների կառավարման համակարգերի իմացությունը՝ առավելություն է,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն՝ ցանկալի։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 09:30-18:00։

Company օverview
address
Address
Դավիթ Բեկ 134/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
033202799

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
13th salary
13th salary
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media