Get our free app. It won't take up space on your device

Գովազդի մասնագետ

Exterior Group LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
10/6/2021
Job posting has expired

Էքստերիեր գրուպ» ՍՊԸ-ի մարքեթինգի թիմը փնտրում է գովազդի մասնագետ:

Պարտականություններ

  • Մասնակցել ընկերության գովազդային նյութերի պատրաստման, գովազդային վահանակների, ստենդների հետ կապված աշխատանքների կազմակերպմանը
  • Իրականացնել ընկերության ներքին և արտաքին միջոցառումների կազմակերպումը
  • Իրականացնել ընկերության գովազդային նյութերի տարածման աշխատանքերը
  • Մասնակցել Ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակմանը
  • Վարել Ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով՝ համապատասխան տվյալ հարթակների տեխնիկական պահանջների
  • Մշակել և իրականացնել առցանց արշավներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն
  • Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար
  • Իրականացնել Ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ և այլն

Պահանջվող ունակություններ

  • Ստեղծագործական միտք, կազմակերպական հմտություններ և հետևողական գործունեություն
  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային ծրագրերի՝ MS Word, Excel իմացություն
Company օverview
address
Address
Դավիթ Բեկ 134/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
033202799

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
13th salary
13th salary
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media