Get our free app. It won't take up space on your device

Էլեկտրատեխնիկական համակարգերի աշխատանքների ղեկավար

Team Systems

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Engineering, Project, Product Management
Deadline:
8/13/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Էլեկտրատեխնիկական համակարգերի աշխատանքների ղեկավարի (Team Lead), ով կղեկավարի մոնտաժային թիմերի աշխատանքը, կապահովի նախագծերի որակյալ և ժամանակին իրականացումը:

Հիմնական պարտականություններ՝

  • Կազմակերպել և համակարգել էլեկտրատեխնիկական աշխատանքների իրականացումը շինհրապարակներում։
  • Ղեկավարել մոնտաժային թիմերի աշխատանքը և բաշխել առաջադրանքները։
  • Ապահովել աշխատանքների որակի, ժամկետների և անվտանգության կանոնների պահպանումը։
  • Համագործակցել նախագծային, գնումների և նախագծերի կառավարման թիմերի հետ։
  • Վերահսկել օգտագործվող նյութերի և սարքավորումների ճիշտ կիրառումը։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել տեխնիկական խնդիրների լուծմանը և առաջարկել արդյունավետ լուծումներ։
  • Պատրաստել կատարված աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություններ։

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն էլեկտրատեխնիկայի կամ հարակից ոլորտներում;
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ էլեկտրատեխնիկական նախագծերի իրականացման ոլորտներում;
  • Թիմ ղեկավարելու փորձ;
  • Էլեկտրական սխեմաներ և նախագծեր կարդալու ու հասկանալու կարողություն;
  • Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում և որոշումներ կայացնելու կարողություն;
  • Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;
  • MS Office-ի իմացություն (AutoCAD-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Մենք առաջարկում ենք՝

  • Մասնակցություն Հայաստանի խոշոր և հետաքրքիր ինժեներական նախագծերին
  • Առողջության ապահովագրություն
  • Վճարովի ազատ օրեր
  • Մասնագիտական աճի և շարունակական զարգացման հնարավորություն
  • Ժամանակակից և համագործակցային աշխատանքային միջավայր
  • Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների
  • Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում։
Company օverview
address
Address
Թբիլիսյան 15/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 402002

70 և ավելի էնտուզիաստներից և պրոֆեսիոնալներից բաղկացած մեր թիմը կազմավորվել է դեռևս 2008թ․-ին։ Արդյունքում, կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է էլեկտրատեխնիկական, ցածրահոս համակարգերի և ՏՏ սարքավորումների մատակարարմամբ և ինտեգրմամբ զբաղվող խոշոր կազմակերպություն։

Միևնույն ժամանակ, կնքված համագործակցության հարյուրավոր պայմանագրերի և իրականացված հազարավոր նախագծերի արդյունքում ընկերությունը երբեք չի դադարել նոր լուծումներ առաջարկելուց։

Արևային էներգիայի ուղղությամբ ընկերությունը 2021 թվականից իրականացնում է արևային կայանների նախագծում և կառուցում, իսկ 2023 թվականից հանդիսանում է Huawei փոխակերպիչների բացառիկ մատակարարը Հայաստանում։

Զարգացման հաջորդ փուլում, 2023թ․-ին մեկնարկեց մեր նոր նախաձեռնությունը՝ Team Energy։ Սա էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է, որը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։

Տեխնոլոգիական առաջընթացի շրջանակում, 2024թ․-ին մեր հաճախորդներին ներկայացրեցինք նոր լուծում՝ Smart Place by Team Syatems։ Այն ստեղծվել է տների, գրասենյակների և հյուրանոցների լիարժեք ավտոմատացման ու կառավարման համար՝ դարձնելով առօրյան ավելի խելացի, հարմարավետ և էներգախնայող։

Տարեցտարի ընդլայնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ այսօր մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ մեր հաճախորդներին։

Հետևաբար, այլևս կարիք չկա դիմելու մի քանի մասնագիտացված ընկերություններ, որպեսզի ձեր տան, գրասենյակի կամ այլ նշանակության շինության էլեկտրասնուցումը, կապը, անվտանգությունը, ավտոմատացումն ու կառավարումը և տեխնոլոգիական վերազինումը ի կատար ածվեն։

Արդյունքում, նախագծումից իրականացում, ապա սպասարկում, էներգիայի գեներացումից մինչև դրա սպառում, անվտանգության ապահովում և սարքավորումներով զինում՝ մենք հոգ կտանենք այդ ամենի մասին։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media