Get our free app. It won't take up space on your device

Ծրագրային ապահովման ադմինիստրատոր (WMS/ERP Administrator)

Alpha Food Service

Location: Armavir
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Information Technologies, Software Development, Logistics, Transportation
Green job
Deadline:
8/28/2026

Նկարագրություն

Փնտրում ենք բարձր վերլուծական մտածողությամբ և տեխնիկական ուժեղ պոտենցիալով WMS/ERP համակարգերի ադմինիստրատոր: Ընկերությունը ներդնում է միջազգային WMS համակարգ, որի նախնական իմացությունը պարտադիր չէ. ընկերության պաշտոնական գործընկերը կտրամադրի ամբողջական և խորացված ուսուցում: Փնտրում ենք այնպիսի մասնագետի, ով ունի համակարգային ամուր բազա, արագ է յուրացնում նոր տեխնոլոգիաները և պատրաստ է դասընթացներից հետո լիովին ստանձնել համակարգի կառավարումն ու հարմարեցումը պահեստի գործառնական ընթացակարգերին (SOPs):

Պարտականություններ

  • Ուսուցում և համակարգի ընդունում. Գործընկեր կազմակերպության կողմից անցկացվող Logareon WMS դասընթացների ակտիվ մասնակցություն, համակարգի տրամաբանության և տեխնիկական նյուանսների 100% յուրացում:
  • SOP-ների ներդրում և հարմարեցում. Պահեստի ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOPs) հիման վրա Logareon համակարգի կարգավորումների (workflows, picking rules, put-away strategies) սահմանում, փոփոխում և կայունացում:
  • Համակարգի տեխնիկական սպասարկում. Օգտատերերի դերերի, իրավունքների, պահեստի հասցեական քարտեզի (նոր գոտիներ, դարակաշարեր) ստեղծում և ընթացիկ կառավարում:
  • Ինտեգրման վերահսկում. WMS-ի և Odoo 19-ի միջև տվյալների փոխանակման (API/Integration) մոնիտորինգ, տեխնիկական սխալների (bugs) արագ ախտորոշում և վերացում:
  • Վերլուծություն և Data Management. Պահեստային մեծ տվյալների համադրում և Advanced Excel-ի միջոցով վերլուծական հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար:
  • Անձնակազմի ուսուցում. Պահեստի օպերատորների և աշխատակիցների համար ուսումնական ձեռնարկների ստեղծում (ըստ նոր SOP-ների) և նրանց պարբերական ուսուցում:

Պահանջներ

  • Փորձառություն. Առնվազն 2 տարվա փորձ որպես համակարգային ադմինիստրատոր, բիզնես-վերլուծաբան կամ տվյալների վերլուծաբան 1C ERP, iiko ERP, SAP կամ որևէ այլ հաշվառման/WMS համակարգում (որը փաստում է նմանատիպ ծրագրերի հետ աշխատելու ձեր փորձը):
  • Արագ սովորելու ունակություն (High Trainability). Նոր, բարդ ծրագրային համակարգեր և տեխնիկական ալգորիթմներ արագ յուրացնելու բարձր ունակություն:
  • Մտածողություն. Բարձր վերլուծական, տրամաբանական մտածողություն, խնդիրներ ինքնուրույն լուծելու (troubleshooting/problem-solving) ձգտում:
  • Համակարգչային գիտելիքներ. Advanced MS Excel-ի (VLOOKUP, INDEX/MATCH, Pivot Tables) գերազանց տիրապետում:
  • Լեզուներ. Տեխնիկական անգլերենի կամ ռուսերենի իմացություն (քանի որ ուսուցողական նյութերը, «manual»-ները և Logareon-ի միջազգային support-ի հետ կապը լինելու են այս լեզուներով):
  • Առավելություն. Պահեստային լոգիստիկայի ստանդարտ ընթացակարգերի (FIFO/FEFO, գույքագրում) բիզնես-տրամաբանության ընդհանուր ընկալումը:

Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture

Նշեք Ձեր փաստացի բնակության հասցեն *

This field is required

Նշեք Ձեր ֆինանսական ակնկալիքները *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media