Get our free app. It won't take up space on your device

Վարորդ (բետոնի նմուշառող)

"Սի-ԼԱԲ" ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required, Mid level
Industry: Other, Logistics, Transportation
Deadline:
12/9/2022
Job posting has expired

Նկարագրություն

Շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիան աշխատանքի է հրավիրում բետոնի նմուշառող, նմուշները տեղափոխող և դաշտային փորձարկումների մասնակցող աշխատակցի: Հիմնականում անհրաժեշտ է մեքենա վարել իմանալ (մեխանիկա), ֆիզիկական աշխատանք կատարելու ունակ և պատրաստակամ լինել և բարեխիղճ ու նորմալ անձնավորություն լինել, մնացածը մենք շատ արագ կսովորեցնենք:

Պարտականություններ

  • Բետոնի և այլ նյութերի (ավազ, խիճ և այլն) նմուշառում, նմուշառման բլանկների լրացում, նմուշների համարակալում
  • Իրեն տրամադրված մեքենայով (մեխանիկա) այցելություն շինարարական օբյեկտներ, նմուշների տեղափոխում լաբորատորիա
  • Նմուշներով կաղապարների քանդում, կաղապարների մաքրում, յուղում
  • Դաշտային փորձարկումների մասնակցություն

Պահանջներ

  • Վարորդական իրավունք (B, C), մեխանիկա վարելու փորձ,
  • ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն
  • կրթությունը շինարարության կամ բնագիտության բնագավառում կդիտվի որպես առավելություն
  • նմուշառում կամ լաբորատոր փորձարկումներ կատարելու աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

երկուշաբթիից-շաբաթ 9:00-18:00

Փորձաշրջան 1-3 ամիս՝ կախված աշխատակցի արագ հունի մեջ մտնելու կարողությունից (փորձաշրջանը վճարվում է):

Company օverview
address
Address
Արտաշիսյան 105
Phone
Phone
+374 77 60 87 29
“ՍԻ-ԼԱԲ” ՍՊԸ փորձարկման լաբորատորիան շինարարական նյութերի և գրունտների փորձարկման հավատարմագրված լաբորատորիա է: անգլիական “ELE International” (www.ele.com) և իտալական "Matest" (www.matest.com) ընկերություններից ներկրելով ժամանակակից սարքավորումներ լաբորատորիան ներկայումս լայն հնարավորություններ ունի բարձրորակ ծառայություններ մատուցելու գրունտի մեխանիկայի, ցեմենտի, բետոնի, բետոնի հավելանյութերի, իներտ լցանյութերի (ավազ, խիճ, կոպիճ), ասֆալտի ու բիտումի և այլ շինարարական նյութերի փորձարկման բնագավառում: Բացի լաբորատոր սարքավորումներից, լաբորատորիան հագեցած է նաև դաշտային փորձարկումների համար նախատեսված տարատեսակ սարքավորումներով: Վերջիններս թույլ են տալիս փորձարկումներ իրականացնել ցանկացած վայրում և շատ հարմարավետ են անմիջապես շինարարական տարածքներում և դաշտային պայմաններում փորձարկումներ իրականացնելու համար: Ընդ որում, փորձարկումների մի մասը կարող են իրականացվել, այսպես կոչված, չքայքայող եղանակներով, այդպիսով իսկ չվնասելով արդեն կառուցված շինությունը: Լաբորատորիայում ներդրված է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2019 ստանդարտին համապատասխան կառավարման համակարգ: Լաբորատորիայի աշխատակազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ (այդ թվում նաև գիտական աստիճան ունեցող), որոնք մասնակցել են թրեյնինգների և ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ նոր սարքավորումների աշխատանքի սկզբունքներին տիրապետելու և փորձարկումները բարձր մակարդակով իրականացնելու համար: Բացի այդ, մասնակցել են տարբեր դասընթացների ու սեմինարների և ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ լաբորատորիայի որակի կառավարումը պատշաճ կերպով կազմակերպելու համար: Լաբորատորիան հավակնում է դառնալ հանրապետությունում և տարածաշրջանում առաջատար լաբորատորիա` հագեցվածությամբ, անձնակազմի պատրաստվածությամբ, կատարվող փորձարկումների որակով և ճշգրտությամբ: Այդ նպատակներին հասնելու համար լաբորատորիայի ղեկավարությունը նախատեսում է աշխատակազմը մշտապես համալրել որակյալ կադրերով, կազմակերպել վերապատրաստումներ, հետևել լաբորատորիայի ներքին կանոնակարգի պահպանմանը, ձեռ
See more

Spread the word! Share this job on social media