Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

"Սի-ԼԱԲ" ՍՊԸ

Address: Արտաշիսյան 105
Phone: +374 77 60 87 29
About Us
“ՍԻ-ԼԱԲ” ՍՊԸ փորձարկման լաբորատորիան շինարարական նյութերի և գրունտների փորձարկման հավատարմագրված լաբորատորիա է: անգլիական “ELE International” (www.ele.com) և իտալական "Matest" (www.matest.com) ընկերություններից ներկրելով ժամանակակից սարքավորումներ լաբորատորիան ներկայումս լայն հնարավորություններ ունի բարձրորակ ծառայություններ մատուցելու գրունտի մեխանիկայի, ցեմենտի, բետոնի, բետոնի հավելանյութերի, իներտ լցանյութերի (ավազ, խիճ, կոպիճ), ասֆալտի ու բիտումի և այլ շինարարական նյութերի փորձարկման բնագավառում: Բացի լաբորատոր սարքավորումներից, լաբորատորիան հագեցած է նաև դաշտային փորձարկումների համար նախատեսված տարատեսակ սարքավորումներով: Վերջիններս թույլ են տալիս փորձարկումներ իրականացնել ցանկացած վայրում և շատ հարմարավետ են անմիջապես շինարարական տարածքներում և դաշտային պայմաններում փորձարկումներ իրականացնելու համար: Ընդ որում, փորձարկումների մի մասը կարող են իրականացվել, այսպես կոչված, չքայքայող եղանակներով, այդպիսով իսկ չվնասելով արդեն կառուցված շինությունը: Լաբորատորիայում ներդրված է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2019 ստանդարտին համապատասխան կառավարման համակարգ: Լաբորատորիայի աշխատակազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ (այդ թվում նաև գիտական աստիճան ունեցող), որոնք մասնակցել են թրեյնինգների և ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ նոր սարքավորումների աշխատանքի սկզբունքներին տիրապետելու և փորձարկումները բարձր մակարդակով իրականացնելու համար: Բացի այդ, մասնակցել են տարբեր դասընթացների ու սեմինարների և ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ լաբորատորիայի որակի կառավարումը պատշաճ կերպով կազմակերպելու համար: Լաբորատորիան հավակնում է դառնալ հանրապետությունում և տարածաշրջանում առաջատար լաբորատորիա` հագեցվածությամբ, անձնակազմի պատրաստվածությամբ, կատարվող փորձարկումների որակով և ճշգրտությամբ: Այդ նպատակներին հասնելու համար լաբորատորիայի ղեկավարությունը նախատեսում է աշխատակազմը մշտապես համալրել որակյալ կադրերով, կազմակերպել վերապատրաստումներ, հետևել լաբորատորիայի ներքին կանոնակարգի պահպանմանը, ձեռ

Jobs at "Սի-ԼԱԲ" ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to "Սի-ԼԱԲ" ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Արտաշիսյան 105
Phone
Phone
+374 77 60 87 29
Social media