Get our free app. It won't take up space on your device

Բանվոր (քարի կռոմկավորման աշխատանքներ)

MTK CJSC

Location: Abovyan
Salary:
Monthly 250,000-250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Production, Operations
Deadline:
7/25/2026

Նկարագրություն

«ՄՏԿ» ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բանվորների (քարի կռոմկավորման աշխատանքներ)՝ քարի վերամշակման արտադրամասում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Քարե արտադրատեսակների կռոմկայի (եզրերի) մշակում,
  • Ձեռքի և էլեկտրական գործիքների շահագործում,
  • Քարամշակման սարքավորումների և հաստոցների հետ աշխատանք,
  • Արտադրական առաջադրանքների կատարում,
  • Աշխատավայրի մաքրության և անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը քարի մշակման ոլորտում ցանկալի է,
  • Գործիքների և սարքավորումների հետ աշխատելու հմտություններ,
  • Պատասխանատվություն և բարեխղճություն։

Հավելյալ նշումներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` գ․ Արամուս (Քարի վերամշակման արտադրամաս)

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250․000 ՀՀ դրամ (մաքուր)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ՝ երկուշաբթի-շաբաթ

Համապատասխան թեկնածուները կարող են զանգահարել 044-53-35-53 հեռախոսահամարին։

Company օverview
address
Address
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, № 24 տրասնպորտային ձեռնարկություն
address
Number of employees
16-50
website
Website

«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։

Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։

Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։

Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։

Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝

• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,

• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,

• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),

• այրիչներ և կաթսաներ,

• գազի փականներ,

• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,

• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,

• գազի ձայնաազդանշանային սարքեր,

• զոդման էլեկտրոդներ,

• կալցիումի կարբիդ։

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝

• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,

• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։

Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
13th salary
13th salary
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media