
Աշխատավարձի հաշվարկման գծով հաշվապահ
Հագուստի Աշխարհ
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
HA Group-ին անհրաժեշտ է աշխատասեր և բանիմաց թիմակից։
Պարտականություններ
- Աշխատավարձի հաշվառում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հաշվապահական ստանդարտների իմացություն.
Անհրաժեշտ որակավորումներ
- 1C 8,3 հաշվապահական ծրագրերի և Microsoft Office-ի իմացություն,
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն
Հավելյալ նշումներ
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Company օverview
Website
Այսօր արդեն երեք տասնյակից ավելի խանութ-սրահներ ունեցող Հագուստի Աշխարհ վաճառասրահների ցանցը հիմնադրվել է 15 տարի առաջ: Այս ժամանակահատվածում, ելնելով մեր սպառողների և թիրախային հաճախորդների պահանջմունքներից, մշակվել է տեսականու այնպիսի բազմազանություն, որ կարող է բավարարել հագուստի, անձնական օգտագործման իրերի վերաբերյալ բոլոր կարիքները՝ անկախ մեր այցելուների գնողունակության աստիճանից: Տարիների ընթացքում սպասարկման անընդհատ բարելավման արդյունքում մշակվել և ձևավորվել են երկուստեք վստահելի հարաբերություններ, ինչի մասին այսօր վկայում է մի քանի տասնյակ հազարի հասնող հավատարիմ հաճախորդների թիվը: Մեր կարևոր ձեռքբերումներից մեկը, որ խոսում է ընկերության հաճախորդամետ լինելու մասին, աշխարհագրական հասանելիությունն է. հաճախորդների հարմարավետությունը մեր համար առաջին տեղում է:
Հարմարավետությունը, հասանելիությունը դարձել են մեր աշխատանքի հիմնաքարերը: Այսօր Հագուստի Աշխարհ ցանցն ունի 31 սրահ Հայաստանի Հանրապետությունում, որից 15-ը տեղակայված են Երևանում՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում, և 16-ը՝ մարզերում: Քայլելով ժամանակին համընթաց և պատրաստ լինելով նոր մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել լայնակի ալիքային զարգացման մեջ ՝ արդեն ձեռք բերվածին ավելացնելով առցանց փորձառության հասանելիությունը:
Հագուստի Աշխարհ խանութների ցանցը հիմնադրվել է 2004 թ.-ին Արման Աբրահամյանի և Դավիթ Իշխանյանի կողմից՝ բացելով առաջին սրահը Երևան, Աբովյան հասցեով: 2005թ.-ին բացվեց երկրորդ սրահը և առաջիկա 15 տարիների ընթացքում դրանց թիվը հասավ 31-ի:
Ընկերության գլխամասը գտնվում է Երևանում -ում:
Մեր գաղափարախոսությունն է լավագույնս բավարարել սպառողի ցանկությունները՝ անկախ վերջինիս գնողունակության աստիճանից: Մեր ողջ թիմն աշխատում է, որպեսզի մեր սպառողը կարևորված լինի և կարողանա վայելել քաղաքակիրթ գնումներ կատարելու հնարավորությունը:
See more