Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Հագուստի Աշխարհ

Website: www.ha.am
About Us
Այսօր արդեն երեք տասնյակից ավելի խանութ-սրահներ ունեցող Հագուստի Աշխարհ վաճառասրահների ցանցը հիմնադրվել է 15 տարի առաջ: Այս ժամանակահատվածում, ելնելով մեր սպառողների և թիրախային հաճախորդների պահանջմունքներից, մշակվել է տեսականու այնպիսի բազմազանություն, որ կարող է բավարարել հագուստի, անձնական օգտագործման իրերի վերաբերյալ բոլոր կարիքները՝ անկախ մեր այցելուների գնողունակության աստիճանից: Տարիների ընթացքում սպասարկման անընդհատ բարելավման արդյունքում մշակվել և ձևավորվել են երկուստեք վստահելի հարաբերություններ, ինչի մասին այսօր վկայում է մի քանի տասնյակ հազարի հասնող հավատարիմ հաճախորդների թիվը: Մեր կարևոր ձեռքբերումներից մեկը, որ խոսում է ընկերության հաճախորդամետ լինելու մասին, աշխարհագրական հասանելիությունն է. հաճախորդների հարմարավետությունը մեր համար առաջին տեղում է: Հարմարավետությունը, հասանելիությունը դարձել են մեր աշխատանքի հիմնաքարերը: Այսօր Հագուստի Աշխարհ ցանցն ունի 31 սրահ Հայաստանի Հանրապետությունում, որից 15-ը տեղակայված են Երևանում՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում, և 16-ը՝ մարզերում: Քայլելով ժամանակին համընթաց և պատրաստ լինելով նոր մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել լայնակի ալիքային զարգացման մեջ ՝ արդեն ձեռք բերվածին ավելացնելով առցանց փորձառության հասանելիությունը: Հագուստի Աշխարհ խանութների ցանցը հիմնադրվել է 2004 թ.-ին Արման Աբրահամյանի և Դավիթ Իշխանյանի կողմից՝ բացելով առաջին սրահը Երևան, Աբովյան հասցեով: 2005թ.-ին բացվեց երկրորդ սրահը և առաջիկա 15 տարիների ընթացքում դրանց թիվը հասավ 31-ի: Ընկերության գլխամասը գտնվում է Երևանում -ում: Մեր գաղափարախոսությունն է լավագույնս բավարարել սպառողի ցանկությունները՝ անկախ վերջինիս գնողունակության աստիճանից: Մեր ողջ թիմն աշխատում է, որպեսզի մեր սպառողը կարևորված լինի և կարողանա վայելել քաղաքակիրթ գնումներ կատարելու հնարավորությունը:

Jobs at Հագուստի Աշխարհ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Հագուստի Աշխարհ page to receive notifications about vacancies posted by the company
website
Website
Social media