Արտահանման մասնագետ
"Natfood" CJSC
Նկարագրություն
Բիէլլա մսամթերքի գործարանի թիմը համալրման նպատակով փնտրում է պատասխանատու և կազմակերպված արտահանման մասնագետի:
Պարտականություններ
- Ուսումնասիրում է նպատակային շուկան և զարգացնում արտաքին շուկայի վաճառքների ռազմավարությունը,
- Հաստատում է գործընկերային նոր հարաբերություններ` արտահանման ծավալները մեծացնելու նպատակով,
- Արտահանման ռազմավարությունների մշակում,
- Առաքման պայմանագրերի կազմում, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Արտերկրյա հաճախորդների հետ կապերի հաստատում, պայմանագրերի, բանակցություններ և գործարքների ձևավորում,
- Արտահանման գործընթացի կազմակերպում,
- Մաքսային և օրենսդրական պահանջների հետևում,
- Հսկում է արտահանման պատվերների իրականացմանը և ժամանակին ուղարկմանը` ներառյալ փաստաթղթավորումը և լոգիստիկան։
- արտահանման հետ կապված խնդիրների օպերատիվ լուծում
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն
- Լոգիստիկ գործընթացների և մաքսային ընթացակարգերի ընդհանուր իմացություն
- MS Office, հատկապես Excel-ի իմացություն
- Ռուսերենի գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, անգլերենի միջին մակարդակի իմացություն։
- Բանակցելու լավ հմտություններ
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային շաբաթ
“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.
“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը
Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։
1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:
2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:
2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:
«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:
Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:
2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:
Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը: