
Անվտանգության աշխատակից
Exterior Group LLC
Նկարագրություն
Էքստերիեր գրուպը աշխատանքի է հրավիրում Դավիթ Բեկ 134/4 գրասենյակի տարածքի համար անվտանգության աշխատակիցների
Պարտականություններ
-
Պահպանվող տարածքի անվտանգության ապահովում
-
Աշխատակիցների և այցելուների մուտքի և ելքի անվտանգության ապահովում ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային ժամերին
-
Անցագրային ռեժիմով աշխատանքների կազմակերպում
-
Անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն
-
Արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողությունների իրականացում
-
Անվտանգության պաշտոնից բխող այլ պարտականությունների կատարում:
Պահանջներ
-
Բարձրագույն Կրթություն
-
Աշխատանքային փորձը նվազագույնը 3 տարի
-
Վարորդական իրավունքի առկայություն
-
Տեսախցիկների հետ աշխատելու փորձը պարտադիր է
-
Տարիքային սահմանափակում` 23-40 տարեկան (արական սեռի ներկայացուցիչ)
-
Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
-
Պարտադիր զինվորական ծառայություն անցած
-
Պատասխանատվության մեծ զգացում, հաղորդակցման ունակություն, չափի զգացում
-
Ֆիզիկական լավ ակտիվ վիճակ՝ առանց վնասակար սովորությունների
-
Ունենալ հրահանգներին հետևելու պատրաստակամություն - լարված պայմաններում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր - հերթափոխային գրաֆիկ
Ընդմիջումն ապահովում է ընկերությունը
Բժշկական ապահովագրություն
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: