
Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության մասնագետ
RESIDENT REAL ESTATE AGENCY
Նկարագրություն՝
Resident անշարժ գույքի գործակալությունը փնտրում է պարտաճանաչ, եռանդուն, ակտիվ երիտասարդների՝ թիմը համալրելու նպատակով։ Եթե դուք նպատակասլաց եք, ակտիվ և հոգնել եք հին ու ձանձրալի աշխատանքից, փնտրում եք նոր էմոցիաներ ապա շտապեք դիմել։
Պարտականություններ՝
- Անշարժ գույքի շուկայի հետազոտություն:
- Նոր հաճախորդների որոնում, գրասենյակային խորհրդատվություն:
- Այցելություններ և լուսանկարահանումներ:
- Ցուցադրությունների գրագետ կազմակերպում, բանակցությունների վարում:
Պահանջներ՝
- Աշխատասիրություն և աշխատանքին նվիրվածություն,
- Բանակցություններ վարելու հմտություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պարտադիր հմտություններ- ռուսերեն լեզվի իմացություն,
- Ցանկալի հմտություններ- անգլերեն լեզվի իմացություն
- Աշխատանքային փորձ- Վաճառքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Պարտադիր Պայմաններ
Տարիքային շեմ 18-35 տարեկան աղջիկներ և տղաներ։
Փորձաշրջանի տևողություն- 2 շաբաթ
Հավելյալ նշումներ՝
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ 10։00-19։00՝ Շաբաթ 11։00-17։00։
Աշխատավարձ՝
Բարձր տոկոսային։
Ռեզիդենտ անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2022 թ․-ին: Այստեղ հաճախորդների հետ աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք տիրապետում են անշարժ գույքի շուկային, պատրաստ են առաջարկել գործարքի առավել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև ցուցաբերել իրավական աջակցություն: Հաճախորդները ընտրում են «Resident»-ը՝ հարցերին լրջագույն մոտեցում ցուցաբերելու, կոմպետենտ աշխատակիցների, անվտանգության և իրենց շահերի պաշտպանության համար։