Անշարժ գույքի գործակալ
«ԿԵՆՏՐՈՆ» անշարժ գույքի գործակալություն
Նկարագրություն
Անշարժ գույքի գործակալը հանդես է գալիս որպես միջնորդ գնորդի և վաճառողի կամ վարձատուի և վարձակալողի միջև՝ նպատակ ունենալով ապահովել անշարժ գույքի արդյունավետ վաճառք, գնում կամ վարձակալություն։ Նա պետք է կարողանա հասկանալ հաճախորդի պահանջները, ներկայացնել համապատասխան առաջարկներ և իրականացնել ամբողջ գործարքը՝ իրավական ու ֆինանսական ճշգրտությամբ։
Պարտականություններ
- Ուսումնասիրել անշարժ գույքի շուկան՝ գների, պահանջարկի և առաջարկի տեսանկյունից։
- Պարբերաբար թարմացնել տեղեկատվությունը առկա գույքերի մասին։
- Խորհրդատվություն տալ անշարժ գույքի գնման, վաճառքի կամ վարձակալության գործընթացի վերաբերյալ։
- Կազմակերպել և վերահսկել պայմանագրերի ստորագրումը, իրավական փաստաթղթերի պատրաստումը։
Պահանջներ
- Լավ հաղորդակցական և բանակցային հմտություններ
- Գույքի շուկայի ընդհանուր իմացություն
- Հաճախորդամետ մտածելակերպ
- Կազմակերպչական և ժամանակի կառավարաման կարողություն
- Թվային գործիքների իմացություն (MS Office, CRM համակարգեր, օնլայն հարթակներ)
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամեր: 10:00 – 19:00
- Գրաֆիկ: Երկուշաբթի – Ուրբաթ (5-օրյա)
Դիմեք հիմա և միացեք մեր հաջողակ թիմին: Ստեղծեք ձեր հաջողության պատմությունը Kentron Real Estate-ում :
Ընկերության մասին
Kentron Real Estate-ը ժամանակակից և արագ զարգացող անշարժ գույքի գործակալություն է, որի պատմությունը սկսվեց 2005 թվականին։ Թիմի անշեղ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և ոլորտի խորքային փորձով ստեղծեցինք մի կարևոր արժեք՝ վստահությունը, որը դարձավ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմքը։
Այսօր մենք հպարտությամբ կանգնած ենք որպես Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից մեկը՝ առաջնորդվելով մեր նշանաբանով․
«Վստահությունն ամենամեծ կապիտալն է»
Ընկերությունը գործում է Երևանի կենտրոնում և մասնագիտացած է բնակարանների, առևտրային տարածքների և ներդրումային անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ոլորտում։
Kentron անշարժ գույքի գործակալությունում յուրաքանչյուր աշխատակից մասնակցում է վստահելի և արդյունքակենտրոն թիմի կառուցմանը, որտեղ անհատական աճն ու թիմային հաջողությունը ձեռքը ձեռքի տված են գնում։
Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ թե՛ հաճախորդների, թե՛ մեր թիմի անդամների հետ՝ հիմնվելով վստահության, պրոֆեսիոնալիզմի և արդյունքի վրա։
Մենք առաջարկում ենք՝
- Անշարժ գույքի շուկայի խորքային վերլուծություն
Վերլուծում ենք շուկան, գնահատում գույքի իրական արժեքը և առաջարկում ռազմավարական մոտեցում՝ առավել շահավետ գործարքի համար։ - Անվճար մասնագիտական խորհրդատվություն
Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն պատասխանելով բոլոր հարցերին և առաջարկելով լավագույն լուծումները։ - Համապարփակ իրավաբանական աջակցություն
Ապահովում ենք գործարքների իրավական ճշգրտություն և անվտանգություն՝ փաստաթղթային ամբողջական վերահսկողությամբ։ - Պրոֆեսիոնալ լուսանկարահանում և վիդեո նկարահանում
Գույքը ներկայացնում ենք բարձրորակ վիզուալներով՝ ապահովելով առավելագույն ուշադրություն և արագ վաճառք։ - Թիրախավորված գովազդ սոցիալական մեդիա հարթակներում
Օգտագործում ենք ժամանակակից մարքեթինգային գործիքներ՝ գույքը ճիշտ լսարանին հասցնելու համար։ - Շինարարական և վերանորոգման ծառայություններ
Առաջարկում ենք նաև վերանորոգման և բարելավման լուծումներ՝ գույքի արժեքն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։
Ինչու աշխատել մեզ մոտ
✔ Մասնագիտական զարգացում
✔ Կարիերայի արագ աճ
✔ Մրցունակ աշխատավարձ
✔ Պրոֆեսիոնալ վերապատրաստում
✔ Արդյունքակենտրոն մշակույթ
✔ Աջակցող թիմային միջավայր