You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
«ԿԵՆՏՐՈՆ» անշարժ գույքի գործակալություն
Ընկերության մասին
Kentron Real Estate-ը ժամանակակից և արագ զարգացող անշարժ գույքի գործակալություն է, որի պատմությունը սկսվեց 2005 թվականին։ Թիմի անշեղ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և ոլորտի խորքային փորձով ստեղծեցինք մի կարևոր արժեք՝ վստահությունը, որը դարձավ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմքը։
Այսօր մենք հպարտությամբ կանգնած ենք որպես Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից մեկը՝ առաջնորդվելով մեր նշանաբանով․
«Վստահությունն ամենամեծ կապիտալն է»
Ընկերությունը գործում է Երևանի կենտրոնում և մասնագիտացած է բնակարանների, առևտրային տարածքների և ներդրումային անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ոլորտում։
Kentron անշարժ գույքի գործակալությունում յուրաքանչյուր աշխատակից մասնակցում է վստահելի և արդյունքակենտրոն թիմի կառուցմանը, որտեղ անհատական աճն ու թիմային հաջողությունը ձեռքը ձեռքի տված են գնում։
Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ թե՛ հաճախորդների, թե՛ մեր թիմի անդամների հետ՝ հիմնվելով վստահության, պրոֆեսիոնալիզմի և արդյունքի վրա։
Մենք առաջարկում ենք՝
- Անշարժ գույքի շուկայի խորքային վերլուծություն
Վերլուծում ենք շուկան, գնահատում գույքի իրական արժեքը և առաջարկում ռազմավարական մոտեցում՝ առավել շահավետ գործարքի համար։ - Անվճար մասնագիտական խորհրդատվություն
Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն պատասխանելով բոլոր հարցերին և առաջարկելով լավագույն լուծումները։ - Համապարփակ իրավաբանական աջակցություն
Ապահովում ենք գործարքների իրավական ճշգրտություն և անվտանգություն՝ փաստաթղթային ամբողջական վերահսկողությամբ։ - Պրոֆեսիոնալ լուսանկարահանում և վիդեո նկարահանում
Գույքը ներկայացնում ենք բարձրորակ վիզուալներով՝ ապահովելով առավելագույն ուշադրություն և արագ վաճառք։ - Թիրախավորված գովազդ սոցիալական մեդիա հարթակներում
Օգտագործում ենք ժամանակակից մարքեթինգային գործիքներ՝ գույքը ճիշտ լսարանին հասցնելու համար։ - Շինարարական և վերանորոգման ծառայություններ
Առաջարկում ենք նաև վերանորոգման և բարելավման լուծումներ՝ գույքի արժեքն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։
Ինչու աշխատել մեզ մոտ
✔ Մասնագիտական զարգացում
✔ Կարիերայի արագ աճ
✔ Մրցունակ աշխատավարձ
✔ Պրոֆեսիոնալ վերապատրաստում
✔ Արդյունքակենտրոն մշակույթ
✔ Աջակցող թիմային միջավայր
Մեր արժեքներն են՝
- վստահություն
- պրոֆեսիոնալիզմ
- պատասխանատվություն
- անհատական մոտեցում
- թիմային աշխատանք
- շարունակական զարգացում։