Անձնակազմի կառավարման մասնագետ
Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
Description
Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամը աշխատանքի է հրավիրում անձնակազմի կառավարման մասնագետի:
Responsibilities
-
Կազմել և վարել աշխատանքային պայմանագրերը, համաձայնագրերը, իրավական այլ ակտերը, ինչպես նաև աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր։
-
Պատրաստել և տրամադրել տեղեկանքներ ու պաշտոնական փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
-
Վարել ԱԱԳԼ աշխատակիցների անձնական գործերը՝ ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ներքին կանոնակարգերի պահանջներին համապատասխան։
-
Ապահովել բաժնի կողմից օգտագործվող օնլայն բազաների (Google Docs, Spark.Work, ՀԾ և այլ համակարգեր) ամբողջական, ժամանակին թարմացված և ճշգրիտ վարումը։
-
Մասնակցել Հիմնադրամի համալրման գործընթացին՝ թափուր հաստիքների համալրման հայտարարությունների պատրաստում և հրապարակում, դիմորդների հետ կապի ապահովում, հարցազրույցների կազմակերպում և անհրաժեշտության դեպքում դրանց անցկացում։
-
ՀԾ համակարգում լրացնել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը:
-
ՀԾ համակարգ մուտքագրել աշխատակիցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնել տվյալների թարմացում։
-
Գրանցել ԱԱԳԼ աշխատակիցներին FlexAp համակարգում, տրամադրել անցակետերի մուտքային չիպեր և վերահսկել դրանց օգտագործման կարգը։
-
Պարբերաբար կազմել և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները և ընթացիկ վիճակը։
-
Կատարել անմիջական ղեկավարի բանավոր և գրավոր հանձնարարականները՝ սահմանված ժամկետներում ապահովելով դրանց պատշաճ կատարումը։
Requirements
-
Բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման, իրավագիտության, հոգեբանության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներից որևէ մեկում։
-
Աշխատանքային փորձ HR կամ կադրային ոլորտում ցանկալի է, սակայն ոչ պարտադիր։
-
ՀՀ աշխատանքային օրենսգրքի բազային իմացություն՝ աշխատանքային հարաբերությունների, արձակուրդների, գործուղումների, աշխատանքային պայմանագրերի և աշխատաժամանակի կարգավորման հիմնական դրույթների վերաբերյալ։
-
Ճկունություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու ունակություն՝ արագ փոփոխվող և բազմաբնույթ առաջադրանքներով միջավայրում արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։
-
Microsoft Office ծրագրերի (Word, Excel) և ներկայացման ու բովանդակության ստեղծման գործիքների (PowerPoint, Canva, CapCut) գերազանց իմացություն՝ փաստաթղթերի, հաշվետվությունների, ներկայացումների և տեղեկատվական նյութերի պատրաստման համար։
-
Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն՝ պահպանելով մասնագիտական էթիկան, տվյալների պաշտպանության պահանջները և կազմակերպության ներքին կանոնակարգերը։
-
Ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի և կազմակերպչական հմտություններ՝ միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ համակարգելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցաբար աշխատելու համար։
Additional Notes
- Սոցիալական փաթեթի տրամադրում.
Աշխատանքը հնգօրյա գրաֆիկով է՝ լրիվ դրույքով, աշխատանքային ժամերը՝ 09։00-ից 17:30։ Հաստիքը ժամանակավոր է:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200մ) և «Նոր Ամբերդ» (2000մ)։
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր դիրքերը՝ բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում տարեկան հրատարակելով երկրի ամբողջ գիտական հրապարակումների ավելի քան 30%–ը, իսկ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքի վրա կատարված հղումների 70%–ը, ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում ԱԱԳԼ աշխատանքներին։