You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200մ) և «Նոր Ամբերդ» (2000մ)։
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր դիրքերը՝ բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում տարեկան հրատարակելով երկրի ամբողջ գիտական հրապարակումների ավելի քան 30%–ը, իսկ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքի վրա կատարված հղումների 70%–ը, ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում ԱԱԳԼ աշխատանքներին։
Ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում իրականացնելու առաջադեմ հետազոտություններ, ստեղծելու գիտական համալիր կարողություններ և կիրառելու գիտական ու տեխնոլոգիական լուծումները, որոնք կբավարարեն ազգային կարիքներին, կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգային, առողջապահական, տնտեսական բարօրությունը և կդիմագրավեն արդի մարտահրավերներին
Jobs at Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
The company currently has no vacancies