Get our free app. It won't take up space on your device
HR ոլորտ

Դիմորդների ֆիլտրացիան երբեք այսքան հեշտ չի եղել

2/6/2019 | 5663 views

Ամեն հարցազրույցից առաջ հարցազրուցավարը՝ լինի դա Գործատուն, Աշխատակազմի ղեկավարը. թե Մարդկային ռեսուրսների կառավարիչը, պատրաստում են որոշակի հարցերի շարք, որոնք ուղղում են հարցազրույցի հրավիրված Թեկնածուներին:

 

«Դիմորդի hարցաշար» գործիքը ստեղծված է օգնելու և արագացնելու Թեկնածուների նախնական ֆիլտրացիայի գործընթացը: Սա թույլ կտա հեռակա կարգով պարզել Ձեզ հետաքրքրող  հարցերի պատասխաններ, որը  մի քայլ առաջ կմղի Ձեր աշխատանքը՝ խնայելով թանկ ժամանակ:

 

Այսուհետ յուրաքանչյուր հայտարարության կարող եք կցել հարցեր որոնց դիմորդները պետք է պարտադիր պատասխանեն: Այս պահին հարցերը կարող են լինել 2 տեսակի՝ "Այո/Ոչ" կամ ազատ դաշտ։

 

 

Այնուհետ հայտարարությունը դիտելիս, դիմորդը տեսնում է Ձեր հարցերը և պատասխանում։

 

 

 

Ձեզ մնում է միայն բացել հայտարարության դիմորդներ էջը, դիտել դիմորդի պատասխանները և ռեզյումեն ու որոշել արդյո՞ք նա համապատասխանում է Ձեր պահանջներին։ 

 

 

Ունե՞ք հավելյալ հարցեր դիմորդին …

Ուրեմն այս գործիքը հենց Ձե՛զ համար է:

You may like