Get our free app. It won't take up space on your device

5 ռազմավարություն՝ արագ և արդյունավետ հավաքագրման համար

HR ոլորտ
10/10/2025
526 views

Լավ աշխատակիցներ գտնելը, իհարկե, հեշտ չէ։ Հաճախ շտապելու դեպքում սխալ ընտրություն կատարելու ռիսկը մեծ է, իսկ գործընթացի ձգձգման պարագայում մեծանում է լավագույն թեկնածուներին կորցնելու հավանականությունը։ Առանձնացրել ենք 5 քայլ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ հավասարակշռել արագությունն ու որակը հավաքագրման ձեր գործընթացում։

 

1. Թարմացրեք պաշտոնի նկարագրությունը

Աշխատանքային հայտարարությունը չպետք է լինի հին ձևանմուշի կրկնօրինակը։ Ժամանակի ընթացքում պահանջները փոխվում են, և աշխատակցից ակնկալիքներն էլ այլ են դառնում։ Նախքան հայտարարությունը հրապարակելը կարևոր է խոսել թիմի և մենեջերի հետ՝ հասկանալու համար, թե այսօր որ հմտություններն են իսկապես վճռորոշ։ Ավելի լավ է շեշտել ոչ թե տարիների փորձը կամ միայն կրթությունը, այլ այն, թե թեկնածուն ինչ կարող է իրականում անել։

 

2. Հեշտացրեք հեռախոսով դիմելու գործընթացը

Այսօր մարդիկ աշխատանքի հայտարարություններն առավել հաճախ ուսումնասիրում են հեռախոսով։ Եթե դիմելու գործընթացը բարդ է ու երկար, շատերը պարզապես կկորցնեն հետաքրքրությունը։ Դիմելու համակարգը պետք է թույլ տա արագ վերբեռնել ռեզյումեն՝ առանց տվյալների կրկնակի լրացման։ Տեքստերը ցանկալի է գրել հակիրճ ու ընթեռնելի ձևով, որպեսզի փոքր էկրանին էլ ամեն ինչ հեշտ ընկալվի։ 

 

 

3. Ընդլայնեք որոնման շրջանակը

Այսօր միայն կայքերում հայտարարություն տեղադրելը բավարար չէ։ Շատերը սկսում են որոնումը տարբեր կայքերից, իսկ որոշ մարդիկ էլ նախընտրում են օնլայն համայնքները, մասնագիտական ֆորումները կամ սոցիալական ցանցերը։ Կարող եք համագործակցել նաև համալսարանների և մասնագիտական դպրոցների հետ։ Բաց եղեք ոչ միայն փորձառու մասնագետների, այլև կարիերա փոխող կամ երկար ընդմիջումից հետո աշխատաշուկա վերադարձող թեկնածուների համար։ Այս մոտեցումը կօգնի արագ գտնել նոր ու տաղանդավոր մարդկանց։

 

4. Ներդրեք referral-ների ծրագիր

Ձեր թիմի անդամները կարող են ճանաչել հարմար մարդկանց՝ թափուր հաստիքների համար։ Եթե նրանց առաջարկեք խրախուսանք կամ բոնուս, նրանք ավելի մոտիվացված կլինեն կիսվելու լավ թեկնածուներով։ Միաժամանակ, մի անտեսեք ֆրիլանսերներին ու պայմանագրային աշխատողներին։ Իսկ եթե նրանք արդարացնեն իրենց, կարող եք առաջարկել երկարաժամկետ կամ ամբողջական դրույքով աշխատանք։

 

 

5. Օգտագործեք թեստային առաջադրանքներ

Երբ դիմորդների թիվը շատ է, դժվար է արագ հասկանալ՝ ով է իսկապես ուժեղ թեկնածու։ Այդ պահին օգնության են գալիս նախնական թեստերը։ Կարևոր է ընտրել թեստեր, որոնք գնահատում են անհրաժեշտ հմտությունները և կարող են կանխատեսել աշխատանքի արդյունավետությունը։ Կարևոր է թեստի չափավոր ծավալը․ 10-30 րոպե աշխատանք պահանջող թեստերը համարվում են ամենահարմար տարբերակը։

 

You may also like