«Թոփ» և «Բուստ» ծառայությունների պլանավորում՝ ձեր հայտարարությունների համար
Հայտարարությունների տեսանելիությունը առավել արդյունավետ կառավարելու համար Job.am-ում առկա է «Թոփ» և «Բուստ» ծառայությունների պլանավորման գործիքը։ Այն թույլ է տալիս նախապես պլանավորել ձեր հայտարարությունների համար Թոփ և Բուստ ծառայությունները՝ սահմանելով կոնկրետ օրեր և ժամեր։
Ինչպե՞ս է այն աշխատում
Առկա է «Թոփ» և «Բուստ» պլանավորելու ծառայությունից օգտվելու երկու ձև՝ օգտատերը կարող է ակտիվացնել այն անմիջապես կամ պլանավորել։ Երկրորդ տարբերակի համար հարկավոր է պարզապես սեղմել «Պլանավորել» կոճակը։
Ինչպես կիրառել
«Պլանավորել» կոճակը սեղմելուց հետո բացվում է պատուհան, որտեղ կարող եք ընտրել կոնկրետ ամսաթիվն ու ժամը, երբ պետք է ակտիվանա ընտրված ծառայությունը։ Սա թույլ է տալիս հարմարեցնել գործընթացը ձեր նպատակներին և լսարանի ակտիվության ժամերին։
Գործիքը հնարավորություն է տալիս միաժամանակ ավելացնել մի քանի պլանավորում։ Օրինակ՝ կարող եք նախապես սահմանել, որ ձեր հայտարարությունը դառնա «Թոփ» ընթացիկ շաբաթվա չորեքշաբթի օրվանից մինչև հաջորդ հաջորդ չորեքշաբթի։ Այս կերպ դուք վերահսկում եք տեսանելիությունը ամբողջ շաբաթվա ընթացքում՝ առանց մշտական միջամտության։
Պլանավորումը հաստատելուց հետո համակարգը ավտոմատ կերպով իրականացնում է ընտրված գործողությունը նշված օրը և ժամին։ Գործիքը հարմար է հատկապես հանգստյան օրերին պլանավորման համար․ այլևս կարիք չկա մուտք գործել հարթակ ոչ աշխատանքային ժամերին կամ հանգստյան օրերին։
«Թոփ» և «Բուստ» պլանավորման գործիքը ոչ միայն օգնում է խնայել ժամանակը՝ վերացնելով կրկնվող գործողությունները, այլև թույլ է տալիս մեկ անգամ կարգավորել հայտարարության հրապարակման ամբողջ ընթացքում ձեր նախատեսած գործողությունները, օգնում ավելի խելացի կառավարել հայտարարությունների տեսանելիությունը և ապահովել կայուն ակտիվություն՝ նույնիսկ ձեր բացակայության դեպքում
You may also like