Ինչպես պատասխանել «Ինչո՞ւ եք հետաքրքրված այս աշխատանքով» հարցին
Գործատուները սովորաբար հարցնում են, թե ինչու եք հետաքրքրված պաշտոնով, որի համար դիմել եք՝ ձեր մոտիվացիան և սպասվող պարտականությունների վերաբերյալ մոտցումները գնահատելու նպատակով։ Պատասխանն այս հարցին հնարավորություն է տալիս խոսել ձեր հմտությունների մասին՝ ընդգծելով մասնագիտական ձգտումները։
Ձեր հետաքրքրությունը հիմնավոր կերպով ներկայացնելու համար նախ վերանայեք աշխատանքի հայտարարությունում ներկայացված պարտականությունները և պահանջվող հմտությունները: Օրինակ, թվային մարքեթինգի մասնագետի աշխատնաքի նկարագրությունում կարող են նշվել սոցիալական ցանցերում արշավների կառավարումը, տվյալների վերլուծությունը և թիմերի հետ աշխատանքը: Այս դեպքում պատասխանը կարող է հնչել այսպես․ «Ես հետաքրքրված եմ այս աշխատանքով, քանի որ այն թույլ է տալիս օգտագործել իմ փորձը տվյալների վրա հիմնված արշավներում՝ միաժամանակ մղելով ինձ կատարելագործելու արդյունավետ թիմային աշխատանքի հմտություններս»:
Բացի բուն աշխատանքից, կարևոր է ընդգծել ձեր համապատասխանությունը հենց ընկերությանը։ Այցելեք նրանց վեբ կայքը, սոցցանցերը և ուսումնասիրեք դրանք՝ գտնելով համահունչ արժեքներ։
Ինչպես և բոլոր հարցերին, այս հարցին ևս պատասխանելիս եղեք հակիրճ: Կենտրոնացեք երեք կետերի վրա.
- ինչպես է տվյալ պաշտոնը նպաստում ձեր կարիերայի առաջընթացին,
- ինչպես է այն համապատասխանում ձեր երկարաժամկետ նպատակներին,
- ինչն է այդ աշխատանքը դարձնում ձեզ համար յուրահատուկ ՝ այլ աշխատանքների համեմատ:
Օրինակ․ «Այս պաշտոնը ինձ հետաքրքրում է, քանի որ այն առաջարկում է առաջնորդության հնարավորություններ, որոնք ես փնտրում էի տարիներ շարունակ իմ տեխնիկական հմտությունները կատարելագործելուց հետո: Ձեր ընկերության նորարարական մոտեցումն առանձնանում է, և ես կցանկանայի իմ փորձը ներդնել այդ տեսլականի զարգացման գործում»:
You may also like