Get our free app. It won't take up space on your device

5 սովորություն, որոնք կօգնեն հաջողել նոր աշխատավայրում

Նոր պաշտոնում հաջողության հասնելու գործում ձեզ կարող են օգնել մի քանի սովորություններ: Աշխատանքային այն 5 սովորությունները, որոնք կքննարկենք մեր այսօրվա բլոգում, կօգնեն նոր աշխատանքում ապահովել ձեր հաջողությունը։

 

Հստակեցրեք ձեր դերը ընդհանուր համատեքստում

Ինչո՞ւ է ստեղծվել ձեր պաշտոնը ընկերությունում և ինչպե՞ս է այն նպաստում կազմակերպության ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ի՞նչն է ամենակարևորը ընկերության համար և ի՞նչ ցուցանիշներով է չափվում հաջողությունը: Այս հարցերի պատասխանները կօգնեն հասկանալ ընկերության որոշումները և որպես աշխատակից՝ ավելի նշանակալի ներդրումներ ունենալ ընդհանուր գործում:

 

 

Կազմեք 90-օրյա պլան

Երբ հստակեցնեք, թե ինչ է ձեզանից ակնկալվում, սահմանեք ձեր այն հիմնական նպատակները, որոնց ցանկանում եք հասնել առաջին 90 օրվա ընթացքում: Օրինակ, բարդ նախագիծ ստանձնելիս առաջնահերթություն է հարաբերություններ կառուցելը, շաբաթական հանդիպումներին մասնակցելը և աշխատանքի բարելավման ուղղությամբ առաջարկներ մտածելը:

 

Ծանոթացեք ընկերության մշակույթին

Հետևեք, թե մարդիկ ինչպես են շփվում աշխատավայրում, արդյո՞ք հանդիպումները պաշտոնական են և նախօրոք մանրակրկիտ պլանավորված, թե պատահական, արդյո՞ք աշխատակիցները շփվում են աշխատանքից դուրս և այլն: Սա կօգնի ձեզ ավելի հեշտ հարմարվել նոր թիմին։

 

 

Հարմարվեք առկա աշխատանքային գործընթացներին

Աշխատանքային գործընթացները տարբերվում են բոլոր ընկերություններում։ Կանոնները, գործընթացները և հաղորդակցման ոճերը տարբերվում են յուրաքանչյուր կազմակերպությունում, ուստի, պատրաստ եղեք սովորել և ընդունել նոր աշխատանքի ընթացիկ գործիքները, գործընթացները և գաղափարները: Եղեք նախաձեռնող նաև փոփոխությունների հարցում։ Եթե ընկերությունը նախատեսում է բարելավել գործընթացները, փորձեք դուք ևս առաջարկներ ներկայացնել։
 

Վաստակեք գործընկերների վստահությունը՝ լինելով թիմային խաղացող

Կենտրոնացեք համագործակցության վրա և ոչ թե մրցակցության: Օգտվեք ուրիշների հետ աշխատելու հնարավորություններից, որոնեք համատեղ լուծումներ: Առկա մեթոդները և մոտեցումները քննադատելու փոխարեն հետաքրքրվեք, թե արդյոք այլընտրանքներ դիտարկվում են և առաջարկեք ձեր տեսլականը։

You may also like