Get our free app. It won't take up space on your device

Ինչպես պատասխանել «Ինչպե՞ս եք հաջողում աշխատել սեղմ վերջնաժամկետներում» հարցին

Հարցազրույցի ընթացքում հավաքագրման մասնագետները հաճախ տալիս են հարցեր, որոնց միջոցով գնահատում են, թե որքանով է թեկնածուն կարողանում արդյունավետ աշխատել: Այս հմտությունը գնահատելու նպատակով հաճախ տրվող հարցերից մեկն է՝ «Ինչպե՞ս եք հաջողում աշխատել սեղմ վերջնաժամկետներում»։ 

 

Մեր այսօրվա բլոգում կքննարկենք, թե ինչպես է հարկավոր պատասխանել այս հարցին՝ դրական տպավորություն թողնելու և արդյունավետ աշխատելու ձեր կարողությունն ընդգծելու համար։ Կդիտարկենք պատասխանի օրինակ, որը ձեզ կօգնի հարկ եղած դեպքում ձեր պատասխանը կազմելիս։

 

 

Ինչպես պատասխանել հարցին

Սեղմ վերջնաժամկետներում աշխատելու վերաբերյալ հարցին համակողմանի և ձեր հմտությունը լավագույնս ներկայացնող պատասխան տալու համար առաջնորդվեք հետևյալ քայլերով։

 

Ընտրեք կոնկրետ վերջնաժամկետ, որի շրջանակներում պետք է կատարեիք առաջադրանքը

Ընտրեք ձեր նախկին աշխատանքի ընթացքում որոշակի ժամանակ, երբ դուք աշխատել եք սեղմ ժամկետներում: Հրաշալի կլինի ընտրել այնպիսի իրավիճակ, որը կապված լինի այն աշխատանքի հետ, որի համար դիմում եք:

 

Որքան շատ մանրամասներ ներառեք, այնքան հարցազրուցավարի համար հեշտ կլինի գնահատել իրավիճակը և որոշել, թե որքան լավ եք աշխատում սեղմ ժամկետներում: 

 

 

Եթե չունեք սեղմ ժամկետների պայմաններում աշխատելու փորձ, կարող եք ներկայացնել, թե ինչպես կվարվեք, եթե բախվեք այդպիսի խնդրի՝ ցուցադրելով ժամանակի արդյունավետ կառավարման ձեր հմտությունները:

 

Ընդգծեք ձեր ընտրած վերջնաժամկետի հրատապությունը

Կոնկրետ դեպքի մասին պատմելիս անդրադարձեք վերջնաժամկետի կարևորությանը` բացատրելով իրավիճակի ամբողջական ենթատեքստը, ներառյալ, թե ում հետ էիք աշխատում և որոնք էին մինչև վերջնաժամկետը աշխատանքը կատարելու ճանապարհին հայտնված մարտահրավերները: 

 

 

Անդրադարձեք այն մեթոդներին, որոնք կիրառել եք վերջնաժամկետը պահպանելու համար

Այս հարցը տալիս գործատուն նաև ակնկալում է իմանալ այն ռազմավարությունների մասին, որոնք թեկնածուները կիրառում են վերջնաժամկետները կարգավորելու համար: Եթե գտել եք որոշակի մեթոդ կամ գործիք, որը ձեզ համար հեշտացնում է ժամկետների պահպանումը, խոսեք այդ մասին: Փորձեք հիմնավորել, թե այդ մեթոդը ինչպես կօգնի ձեր դիմած հաստիքում աշխատելիս։

 

Ներկայացրեք արդյունքները

Պատմեք, թե ինչի եք հասել վերջնաժամկետը պահպանելով և ինչ եք սովորել տվյալ իրավիճակում արդյունավետ աշխատելու փորձից: Օրինակ, կարող եք բացատրել, թե ինչպես եք խնայել ժամանակ և ջանքեր՝ ժամանակից շուտ կատարելով առաջադրանքը: Կարող եք որպես ռազմավարություն նշել, որ  նախագծերը բաժանել եք փուլերի և առաջին հերթին ավարտել ամենաշատ ժամանակ պահանջող առաջադրանքը։

 

 

Օրինակ

Որպես պրոդուկտ մենեջեր, ես առաջնահերթություն եմ տալիս արդյունավետ պլանավորմանը և ակտիվ հաղորդակցությանը` սեղմ ժամկետները պահպանելու համար: Ես նախագծերը բաժանում եմ հեշտ կառավարելի առաջադրանքների՝ առաջնահերթություն տալով կարևորությանը և հրատապությանը: Անհրաժեշտության դեպքում վերաբաշխում եմ ռեսուրսները կամ առաջադրանքները՝ վաղ փուլում բացահայտելով և հաղթահարելով առաջացող մարտահրավերները։

 

You may also like