Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

CV-ն՝ լավ աշխատանք գտնելու գրավական

5/18/2021 | 23913 views

📎 Հիմա աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են հատուկ կայքերում կամ ընկերությունների սոցիալական էջերում, և թեկնածուն նշված էլ․ հասցեով կամ հարթակի միջոցով դիմում է հաստիքի համար։ Սա զգալիորեն հեշտացրել է գործընթացը։

Մյուս կողմից՝ այս ամենը նշանակում է, որ թեկնածուն տպավորություն գործելու միայն մեկ հնարավորություն ունի, և դա CV-ն է։ Այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն է դարձվում CV կազմելուն և դա հնարավորինս թիրախային ու ճշգրիտ անելուն։

Եկեք պարզենք, թե CV կազմելու ինչ տարբերակներ կան։

📁 MS Word-ով

Սա ամենապարզ ու հասարակ տարբերակն է․ Word-ի մեջ գրում ենք մեր կենսագրությունը, պատմում փորձի ու կրթության մասին։ Կարևոր է վերջում ֆայլը պահպանել pdf տարբերակով, որպեսզի ստացողին հեշտ ու հարմար լինի ծանոթանալ ուղարկված նյութին։

📁 Adobe Photoshop-ով

Այս տարբերակը պահանջում է ծրագրի լավ իմացություն․ այն թույլ է տալիս ստեղծել ոճային և վիզուալ առումով տպավորիչ CV։ Նույնպես պետք է հիշել pdf տարբերակով պահպանելու մասին։

📁 Canva-ով

Այս ծրագրի մասին շատերս ենք լսել։ Կարելի է ասել՝ Canva-ն Photoshop-ի օնլայն փոխարինիչն է, քանի որ ունի վերջինիս գրեթե բոլոր հնարավորությունները, բայց ավելի պարզեցված ու հասկանալի տարբերալով։ Հարթակն ունի հատուկ ռեզյումեների համար նախատեսված շաբլոնների մեծ տեսականի։ Տեղեկատվությունը լրացվում է հենց այդ շաբլոնների վրա։

📁 LinkedIn-ով

Մասնագիտական սոցցանցն ունի CV կազմելու շատ հարմար տարբերակ։ Երբ գրանցվում ենք կայքում և լրացնում մեր մասին տեղեկատվությունը, համակարգը տալիս է հնարավորություն՝ տեղեկատվությունը ձևավորված և դասակարգված տարբերակով ներբեռնել։

📁 Resume Builder-ով | Job.am

Job.am աշխատանքային հայտարարությունների կայքն ստեղծել է նոր գործիք՝ Resume Builder, որը թույլ է տալիս օնլայն տարբերակով կազմել ռեզյումե և ներբեռնել այն։

Ահա քայլերի տրամաբանությունը՝

✔ Անցե՛ք հղմամբ՝ https://job.am/hy/resumebuilder
✔ Ընտրե՛ք առկա ռեզյումեների տարբերակներից
✔ Լրացրե՛ք պահանջվող տեղեկատվությունը
✔ Սեղմե՛ք ներբեռնել հրամանը և ստացեք ռեզյումեի ձեր օրինակը
✔ Որպես ամփոփում՝ հարկ ենք համարում հիշեցնել մի քանի կարևոր կետերի մասին։ Աշխատանքի դիմելիս ուշադրություն դարձրեք հետևյալին՝

Ուղարկվող ֆայլը անվանեք Ձեր անուն ազգանունով։
Ներառեք համապատասխան լուսանկար՝ բարձր որակի, ներկա ժամանակաշրջանում ձեր արտաքինին համապատասխան։
Ռեզյումեի մեջ ներառվող տեղեկատվությունը պետք է համապատասխան լինի այն հաստիքին, որին դիմում եք։ Անպայման թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի ձեզ հետ հեշտ լինի կապ հաստատել։

Ուղարկվող էլ․ նամակում լրացրեք թեմա դաշտը, ողջույնի ու շնորհակալական խոսք ներառեք, նշեք, թե որտեղից եք իմացել հաստիքի մասին։
Էլ․ փոստը պետք է գործնական լինի՝ պարունակելով ձեր անունն, ազգանունը, կարիքի դեպքում՝ որևէ թիվ կամ սիմվոլ։

Ուշադիր եղեք և մանրամասն ստուգեք CV-ն, քանի որ դրանից է մեծապես կախված հետագա ընթացքը։ Կարծում ենք՝ մեր խորհուրդներն օգտակար կլինեն ձեզ։ 

You may like