Ինչպես հասկանալ՝ արդյո՞ք ձեր աշխատանքը նպաստում է մասնագիտական աճին
Միշտ չէ, որ աշխատանքը մեզ զարգացնում է, հաճախ այն պարզապես ենթադրում է առօրյա միևնույն առաջադրանքների կատարում։ Ինչպե՞ս հասկանալ՝ ձեր ներկայիս աշխատանքում զարգանո՞ւմ եք մասնագիտորեն, թե՞ լճացած վիճակում եք գտնվում։ Այս մասին է մեր այսօրվա բլոգը։
Մտովի վերադարձեք մեկ տարի ետ և համեմատեք
Ի՞նչ նոր գիտելիքներ, հմտություններ կամ պարտականություններ ունեք այսօր՝ նախորդ տարվա հետ համեմատած։ Եթե տեսնում եք առնվազն մի քանի նշանակալի փոփոխություն, դա նշան է, որ բավարար առաջընթաց է եղել։
Մտածեք ձեր աշխատանքի ծավալի և պատասխանատվությունների շրջանակների մասին
Ինչ նոր խնդիրներ եք լուծել ձեր աշխատանքի ընթացքում, ինչպիսի՞ նոր գործիքներ եք սկսել կիրառել։ Եթե թվարկում եք մի քանիսը, ապա դա վկայում է աշխատանքի շրջանակի ընդլայնման մասին։
Մասնակցե՞լ եք դասընթացների
Խոսքը միայն ֆորմալ սերտիֆիկացիայի մասին չէ։ Եթե աշխատանքի ընթացքում և միջոցով նոր հմտություններ եք ձեռք բերել, ապա դա ևս կարևոր ցուցիչ է։
Նշաններ, որ ձեր աշխատանքը իսկապես օգնում է զարգանալ
Անդրադառնանք մի քանի գործոնների, որոնց առկայությունը կարող է վկայել մասնագիտական աճի մասին։
You may also like