Ինչպիսի՞ անձնական հատկանիշներ նշել ռեզյումեում

Ռեզյումեում նշված անձնական հատկանիշները ոչ միայն լրացնում են ձեր մասնագիտական փորձն ու հմտությունները, այլև ցույց են տալիս՝ ինչպես եք աշխատում թիմում, ինչպես եք արձագանքում դժվարություններին և որքան արագ եք հարմարվում փոփոխություններին։ Դրանք օգնում են գործատուին հասկանալ՝ ինչպիսի մարդ եք դուք աշխատանքի միջավայրում, և արդյոք կհամապատասխանեք թիմին։
Առավել հաճախ գնահատվող հատկանիշներից են․
Ժամանակակից աշխատաշուկայում կարևոր են նաև հետևյալ հատկանիշները․
Տարբեր ոլորտներում տարբեր հատկանիշներ են ավելի կարևոր։ Ռեզյումեում նշեք այն հատկանիշները, որոնք համապատասխանում են ձեր ընտրած հաստիքի պահանջներին։ Օրինակ, Ծրագրավորողի համար կարևոր հատկանիշներ են վերլուծական մտածողությունը, համբերատարությունը, հետաքրքրասիրությունը, վաճառքների մենեջերի համար՝ ինքնավստահությունը, հաղորդակցությունը, համառությունը, դիզայների համար՝ ստեղծագործական մոտեցումը և մանրուքների հանդեպ ուշադրությունը, մարքեթոլոգի համար՝ կրեատիվությունը, քննադատական մտածողությունը, լսարանի ըմբռնումը:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ճիշտ ներկայացնել ձեր հատկանիշները ռեզյումեում։
Անձնական հատկանիշները կարող եք տեղադրել «Հիմնական հմտություններ», «Իմ մասին» կամ «Լրացուցիչ տեղեկություններ» բաժիններում։
You may also like