Ինչպիսի սխալներից խուսափել առցանց հարցազրույցի ժամանակ

Առցանց հարցազրույցները դառնում են ավելի ու ավելի տարածված։ Անդրադառնանք մի քանի սխալների, որոնք կարող են թույլ տալ դիմորդները՝ առցնանց հարցազրույցի պատրաստվելիս կամ դրա ընթացքում։
Տեխնիկական վատ նախապատրաստվածություն
Եթե հարցազրույցին մնացել է 2 րոպե և պարզվում է, որ ծրագիրը, որի միջոցով կապ եք հաստատելու, թարմացման կարիք ունի, ամենայն հավանականությամբ չեք հասցնի ժամանակին միանալ։ Միացեք հարցազրույցից 10–15 րոպե առաջ, ստուգեք կարգավորումները և համոզվեք, որ տեսախցիկը և միկրոֆոնը աշխատում են։ Սա հատկապես կարևոր է, եթե պատրաստվում եք կապ հաստատել այնպիսի հավելվածի միջոցով, որը նախկինում չեք օգտագործել։ Իսկ եթե այդ հավելվածը չունեք ձեր սարքավորման մեջ, ապա նախապես ներբեռնեք և գործարկեք այն։
Կախված այն հանգամանքից, թե ինչ սարքավորում եք օգտագործելու հարցազրույցին միանալու համար (հեռախոս կամ նոթբուք), անպայման համոզվեք, որ այն լիցքավորված է, և մարտկոցը բավական է գոնե մեկ ժամվա համար։
Անջատեք այնպիսի ծրագրերն ու հավելվածները, որոնց թարմացումների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում կարող եք ծանուցումներ ստանալ։ Սա ոչ միայն ձեզ կշեղի, այլև կարող է ազդել ինտենետ կապի որակի վրա։
Արտաքին տեսքին բավարար ուշադրություն չդարձնելը
Ընտրեք հարմար հագուստ ոչ միայն մինչև գոտկատեղի համար, քանի որ հնարավոր է զանգի ընթացքում կանգնելու անհրաժեշտություն լինի, օրինակ ինչ-որ բան վերցնելու համար։ Ուշադրություն դարձրեք ֆոնին։ Բացառեք աղմուկը, օրինակ սրճարանի կամ օֆիսային աղմուկի մեջ հարցազրույցի միանալը այնքան էլ հաջող որոշում չէ։ Եթե տանն եք, փորձեք առանձին սենյակում գտնվել և թույլ չտալ, որպեսզի ընտանիքի անդամները մտնեն, քանի դեռ հարցազրույցի եք։
Կազմակերպչական և վարքային գործողությունները չպլանավորելը
Ձեռքի տակ ունեցեք ձեր ռեզյումեն, պորտֆոլիոն, թեստային աշխատանքները՝ հնարավոր հարցերին արագ արձագանքելու համար։ Խոսելիս նայեք տեսախցիկին, որպեսզի ստեղծեք աչքերի կոնտակտի տպավորություն։ Սեղանից հեռացրեք շեղող ցանկացած բան, օրինակ հեռախոսը, որին շարունակ ծանուցումներ են գալիս։
You may also like