Մոլորակի ամենահաջողակ մարդկանց առաջին մասնագիտությունները
Ոչ բոլոր միլիարդատերերն են ծնվել հսկա կարողությունների մեջ և մեծացել շքեղ կյանք վարելով։ Նրանց մեծամասնությունը սկսել է իր փառահեղ ճանապարհը ամենացածր աստիճանից։
Մենք հավաքել ենք մեր ժամանակների ամենահարուստ մարդկանց մի քանի անսպասելի հաջողության պատմություններ, որոնց առաջին մասնագիտությունները չեն համապատասխանում իրենց ներկա միլիարդների հետ: Ցավալի է, որ մեզանից ոչ բոլորն են այդպիսի եռանդով ու ջանասիրաբար աշխատում իրենց 12 տարեկան հասակում։
1. Ռիչարդ Բրենսոն - Virgin ընկերության նախագահ
Կարողությունը՝ 4,8 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ տոնածառեր վաճառող.
Վիրջինյան կայսրության ապագա հիմնադիրի առաջին գործը եղել է Ամանորից առաջ Սուրբ Ծննդյան ծառերի մշակումը և վաճառքը, որում նայ այնքան էլ հաջողություններ չի գրանցել։ Նրա առաջին հաջողված բիզնեսը կարելի է համարել «Student» դպրոցական ամսագիրը, որը Բրենսոնը հիմնադրել է 15 տարեկանում:
2. Մարկ Ցուկերբերգ - Facebook-ի հիմնադիր
Կարողությունը՝ 34,9 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ Facebook-ի սեփականատեր
Մարկը բացառություն է բոլոր կանոնների մեջ: Մեկն այն միլիարդատերերից, ով հասավ հաջողությունների ինքնուրույն և առանց մասնագիտական անհաջողությունների ու ձախողումների: Նա առ այսօր աշխատում է իր առաջին աշխատանքի պաշտոնում:
3. Ջորջ Լուկաս - կինոռեժիսոր, «Աստղային պատերազմների» հիմնադիր
Կարողությունը՝ 5 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ ուսուցչի օգնական
Ժամանակակից ռեժիսուրայի գլխավոր «ջեդայը» սկսել է նրանից, որ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնառության տարիներին ամերիկյան ռազմածովային զինվորականներին սովորեցնում էր վավերագրական ֆիլմերի արվեստը:
4. Մայքլ Դելլ - Dell ընկերության հիմնադիր
Կարողությունը՝ 18,2 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ չինական ռեստորանում սպասք լվացող.
Ավագ դասարաններում սովորելու ընթացքում Դելլը ստեղծում է արդեն լուրջ բիզնես՝ նամականիշների բորսա, իսկ առաջին նամականիշները գնելու համար աշխատել է չինական ռեստորանում, որպես սպասք լվացող։
5. Էլոն Մասկ - Tesla Motors, PayPal и SpaceX ընկերությունների հիմնադիր
Կարողությունը՝ 11,9 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ վիդեոխաղեր ստեղծող
Իր առաջին համակարգչով 10 տարեկան հասակում ինքնուրույն սովորել է ծրագրավորում, իսկ արդեն 12 տարեկանում վաճառել է իր առաջին ծրագիրը՝ 500$ արժողությամբ Blastar խաղը: Այժմ նա ֆինանսավորում է անհատական տիեզերական շինության կառուցումը: Ավելի լավ պարզապես չի լինում։
6. Ջեֆ Բեզոս - Amazon ընկերության հիմնադիր
Կարողությունը՝ 34,7 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ McDonald’s-ի աշխատող
Իր մանկության տարիներին աշխատել է հոր ֆերմայում: Դեռահաս Բեզոսը աշխատել է McDonald's- ում, իսկ դրանից մեկ տարի անց նա առաջին անգամ ցույց տվեց իր ձեռնարկատիրական տաղանդը `սկսելով իր առաջին ստարտափը` դեռահասների համար գիտական ճամբարը:
7. Սթիվ Բալմեր, Microsoft կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն
Կարողությունը՝ 21,5 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ հրուշակեղենի արտադրամասի մենեջերի օգնական
Microsoft-ի գլխավոր տնօրենը սկսել է «Duncan Hines’ Moist & Easy Cakes and Brownies» հրուշակեղենի արտադրամասի մենեջերի օգնականից, որի համար նրան դպրոցում հաճախ էին ձեռք առնում։
8. Յան Կում, WhatsApp-ի համահիմնադիր
Կարողությունը՝ 6,8 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ հավաքարար
WhatsApp-ի համահիմնադրի պատմությունն այսօր նոր ղեկավարների համար մոտիվացիայի աղբյուր է համարվում։ ԱՄՆ ներգաղթելուց հետո Յանը օգնել է իր մորը՝ պայքարելու քաղցկեղի դեմ։ 16 տարեկանում մթերային խանութի հատակ մաքրող է աշխատել։ Հանուն Yahoo-ում աշխատանքի անցելու՝ թողել է քոլեջի ուսումը։
9. Ուորեն Բաֆեթ - Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ, պատմության մեջ ամենամեծ բարերար
Կարողությունը՝ 72,3 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ թերթեր և մաստակներ վաճառող.
Բաֆեթը սկսել է աշխատել 6 տարեկան հասակում: Այդ ժամանակ նա ընկնում էր դռնեդուռ և մաստակ էր վաճառում ամերիկյան ընտանիքներին: Բացի այդ, նա ամեն առավոտ կարողանում էր թերթեր բաժանել:
10. Ֆիլ Նայթ - Nike ընկերության նախագահ
Կարողությունը՝ 22,4 մլրդ դոլար
Առաջին աշխատանքը՝ օգնական թերթի խմբագրությունում
Nike-ի համահիմնադիր և նախագահ Ֆիլ Նայթը հիասթափվել էր նրանից, որ իր հայրն իր «Oregon Journal» թերթի խմբագրությունում հրաժարվել է աշխատանքի վերցնել Ֆիլին, իսկ վերջինս գնացել է մրցակիցների մոտ և աշխատել գիշերները։ Այդպես նա դանդաղ քայլերով գնում էր դեպի իր երազանքը: Just do it, ինչպես ասում են:
Պետք է միշտ հիշել, որ հաջողությունը չի գալիս ակնթարթորեն և ինքն իրեն։
«Հաջողակ կյանքի գաղտնիքը՝ հասկանալ, որ Դուք հարկադրված եք կատարել և կատարել այն», ինչպես խորհուրդ է տալիս Հենրի Ֆորդը
You may also like