Հավաքագրման ամբողջ գործընթացը՝ մեկ հարթակում․ JobClub-ը բաց է բաժանորդագրության համար
Աշխատակիցների որոնումից մինչև հարցազրույցի պլանավորում․ Job.am-ը ներկայացնում է հավաքագրման նոր հարթակ՝ նախատեսված գործատուների և հավաքագրման մասնագետների համար։ Նպատակը ոչ միայն հավաքագրումն ավելի արագ և արդյունավետ դարձնելն է, այլև հայկական աշխատաշուկայում նոր և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ դիմորդ-գործատու կապի նոր որակ և մշակույթ ձևավորելը։
Job.am-ը 25 տարի շարունակ գործունեություն է ծավալել աշխատաշուկայում և քաջատեղյակ է հավաքագրման գործընթացի յուրաքանչյուր փուլում առաջացող մարտահրավերների մասին։ Հաշվի առնելով հարթակից օգտվող գործատուների և HR մասնագետների մտահոգություննները և այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են թեկնածուների որոնման գործընթացում, Job.am ստեղծել է մի նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով և առանց խոչընդոտների իրականացնել հավաքագրման բոլոր փուլերը՝ ապահովելով հավաքագրման գործընթացի որակը և խնայելով ժամանակ և ռեսուրսներ՝ մի շարք ավտոմատացված գործիքների շնորհիվ։
JobClub-ի առաքելությունը չի ավարտվում հավաքագրման գործընթացի բարելավմամբ․ այն նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մեր աշխատաշուկայում ստեղծել առաջատար հարթակ՝ թե՛ գործատուների և թե՛ աշխատանք փնտրողների համար։
Հետադարձ կապ, այս կամ այն հաստիքին թեկնածուների համապատասխանության գնահատում, հարցազրույցների պլանավորում․ այս և մի շարք այլ գործընթացներ դառնում են ավելի հեշտ կառավարելի JobClub հարթակում, իսկ տվյալների վրա հիմնված վերլուծությունների արդյունքում հավաքագրումը վերածվում է ճշգրիտ, չափելի ցուցանիշների վրա հիմնված գործընթացի։
Այն բոլոր գործատուները, ովքեր օգտվում են Job.am հարթակից, կարող են այժմ անդամակցել JobClub-ին։ Անդամակցությունը վճարովի է և գործատուներին հնարավորություն է տալիս օգտվել արհեստական բանականությամբ հզորացված գործիքներից, որոնք նորույթ են հայկական աշխատաշուկայում։ Արդեն իսկ բազմաթիվ գործընկերներ, ովքեր օգտվում են Job.am-ից, ցանկություն են հայտնել միանալ JobClub-ին։ Հետևեք մեզ՝ հարթակի գործիքակազմի մասին մանրամասներ և նորություններ իմանալու համար։
You may also like