Get our free app. It won't take up space on your device

Հարցազրույցի փուլն ավելի արդյունավետ դարձնելու 7 միջոց

Իրական տաղանդները հաճախ բացահայտվում են հենց հարցազրույցի փուլում։ Հարցազրույցը ոչ միայն թույլ է տալիս գնահատել թեկնածուի հմտություններն ու փորձը, այլև հասկանալ նրա մոտեցումը, թիմի հետ համապատասխանությունը և հարմարվողականությունը կազմակերպության մշակույթին։ Այսօր կանդրադառնանք 7 միջոցների, որոնք կօգնեն կազմակերպել ավելի արդյունավետ և կառուցողական հարցազրույցներ։

 

Նախապատրաստվել հարցազրույցին

Հաջող հարցազրույցի համար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել։ Ուսումնասիրեք թեկնածուի ռեզյումեն, պատրաստեք հարցեր, որոնք ուղիղ կապ ունեն հաստիքի պահանջների հետ և սահմանեք գնահատման չափանիշներ։

 

Հստակ ու հետևողական կառուցվածք

Հարցազրույցն ավելի արդյունավետ է դառնում, երբ յուրաքանչյուր փուլ ունի հստակ նպատակ և կառուցվածք, մասնավորապես՝ ներածություն, փորձի և հմտությունների գնահատում, վարձատրության և սպասելիքների քննարկում, վերջում՝ հարցերի հնարավորություն թեկնածուին։



 

Ստանդարտացված հարցեր

Հարցերը նախապես ստանդարտացնելը թույլ է տալիս հավասար հնարավորություններ ստեղծել բոլոր թեկնածուների համար և հեշտացնում է պատասխանների համեմատումը։ 

 

Բազմաստիճան գնահատում

Միայն մեկ հարցազրույցը հաճախ բավարար չէ՝ լիարժեք պատկեր կազմելու համար։ Օգտագործեք առանձին տեխնիկական, վարքային և թիմային ինտեգրման գնահատումներ, որոնք միասին կտան լիարժեք պատկեր թեկնածուի մասին։

 

Ընդգրկեք համապատասխան թիմակիցներին

Հարցազրույցին մասնակցությունը միայն HR բաժնով չի սահմանափակվում, ցանկալի է, որ ներգրավված լինեն նաև այն բաժնի ղեկավարները կամ թիմի անդամները, որտեղ թեկնածուն աշխատելու է։ Սա թույլ կտա գնահատել ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլ նաև թիմային հարմարվողականությունը։

 


 

Թեկնածուի փորձի բարելավում

Հարցազրույցն ազդում է կազմակերպության մասին թեկնածուի պատկերացումների վրա։ Ապահովեք հստակ ընթացք, տվեք կոնկրետ հետադարձ կապ, որպեսզի թեկնածուն զգա իր արժեքը և ստանա դրական փորձ, եթե անգամ չի ընտրվում։

 

Վերլուծեք և կատարելագործեք գործընթացը

Յուրաքանչյուր հարցազրույցից հետո վերանայեք, թե ինչն էր արդյունավետ և ինչը կարելի է բարելավել հաջորդ անգամ։

You may also like