Get our free app. It won't take up space on your device

Վերլուծաբան / տվյալների որակի պատասխանատու

Alpha Food Service

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Other
Deadline:
10/15/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք վերլուծաբան/տվյալների որակի պատասխանատու ՝ մեր թիմին միանալու համար։

Այս դերի հիմնական նպատակն է ապահովել, որ ընկերության տվյալները լինեն ճշգրիտ, ամբողջական՝ հաշվետվությունների, բիզնես վերլուծության և մեքենայական ուսուցման նախագծերի համար։

Պարտականություններ

  • Պարբերաբար ստուգել ընկերության հիմնական բազան և բացահայտել սխալները, բացակայող տեղեկությունները, կրկնօրինակներն ու անհամապատասխանությունները։
  • Ստուգել հաճախորդների, ապրանքների, վաճառքների, պաշարների և այլ բիզնես տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
  • Բացահայտել հաճախորդների սխալ դասակարգումները, կատեգորիաները, տարածաշրջանները, պատասխանատու մենեջերների նշանակումները և հիմնական բազայի այլ սխալները։
  • Համեմատել տվյալները տարբեր հաշվետվությունների, համակարգերի և տվյալների աղբյուրների միջև։
  • Ընկերության կառավարման համակարգում բազաների վարման, տվյալների մուտքագրման, դասակարգման վերահսկողություն, սխալների՝ դրանց սկզբնաղբյուրների բացահայտում և ուղղման աջակցություն:
  • Պատրաստել ուղղման ենթակա գրառումների ցանկեր և անհրաժեշտության դեպքում համակարգել հայտնաբերված խնդիրները համապատասխան ստորաբաժանումների հետ։
  • Աջակցել տվյալների որակի պարբերական հաշվետվությունների և ամփոփագրերի պատրաստմանը։
  • Աջակցել վերլուծաբանների թիմին տվյալների ստուգման, նախապատրաստման, համադրման և հիմնական վերլուծական աշխատանքներում։
  • Մասնակցել տվյալների ստուգմանը՝ նախքան դրանք օգտագործելը dashboard-ներում, հաշվետվություններում, կանխատեսումներում և ML մոդելներում։
  • Օպերացիոն ցուցանիշների, վաճառքների տրենդների և ուղղությունների արդյունավետության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում։
  • Վաճառքի գործընթացներում շեղումների, ռիսկերի և օպտիմալացման հնարավորությունների բացահայտում։
  • Վերլուծական եզրակացությունների և գործնական առաջարկությունների պատրաստում ղեկավարության և վաճառքի բաժնի համար։
  • Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների (Sales Reports) կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես վերլուծաբան, օպերացիոնիստ-վերլուծաբան կամ վաճառքների վերլուծության մենեջեր,
  • Excel-ի խորացված գիտելիքներ, գրաֆիկների և կառավարման վահանակների կառուցման կարողություններ,
  • Վերլուծություններ իրականացնելու կարողություններ և փորձ՝ ABC/XYZ վերլուծության, վաճառքի ձագարի և պրոմո-ակցիաների արդյունավետության վերլուծության փորձ,
  • CRM գործիքների իմացություն և CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ (Bitrix24, 1C ERP, Odoo)
  • Համակարգային մտածողություն, մեծ տվյալների հետ աշխատելու կարողություն, ներկայացման հմտություններ, պատասխանատվության զգացողության բարձր մակարդակ,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն՝ թվային սխալների և հաշվետվություններում անհամապատասխանությունների նկատմամբ անհանդուրժողականություն,
  • Գրաֆիկների և թվերի վերահսկողություն՝ իրական բիզնես գործընթացները տեսնելու ունակություն,
  • Արագություն և ճկունություն՝ մոդելների արագ վերակառուցում մուտքային տվյալների փոփոխության դեպքում,
  • Լավ հաղորդակցման հմտություններ և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն,
  • Փորձը FMCG, e-commerce, դիստրիբյուցիայի ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
  • BI գործիքներ իմացությունը, SQL-ի և Python-ի հիմնական գիտելիքները վերլուծության համար կդիտվեն որպես առավելություն։

Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture

Նշեք Ձեր ֆինանսական ակնկալիքները *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media