Վաճառքի խորհրդատու
Exterior Group LLC
Նկարագրություն
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
Կդիտարկվեն նաև հեռակա համակարգի ուսանողները:
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին և բացահայտել նրանց կարիքները։
- Խորհրդատվություն տրամադրել ապրանքների տեսականու, տեխնիկական բնութագրերի, գործառույթների և առավելությունների վերաբերյալ։
- Ներկայացնել և ցուցադրել ապրանքատեսականին՝ օգնելով հաճախորդին կատարել ճիշտ ընտրություն։
- Իրականացնել ապրանքների վաճառք և ներկայացնել գործող ակցիաներն ու հատուկ առաջարկները։
- Տեղեկացնել վճարման, ապրանքի ստացման և երաշխիքային պայմանների մասին։
- Հետևել վաճառասրահում ապրանքների առկայությանը, համալրմանը, ճիշտ դասավորվածությանը, գնապիտակների առկայությանը և ճիշտ տեղադրմանը։
- Պահպանել ընկերության սպասարկման ստանդարտները և ապահովել բարձրակարգ հաճախորդների սպասարկում։
-
Մասնակցել կազմակերպվող մասնագիտական դասընթացներին և ատեստավորումներին:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում (ցանկալի է),
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-19:00, կիրակի՝ 10:00-18:00,
- Դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը, աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
- Աշխատավայր՝ Բանգլադեշ, Շենգավիթ, Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն
Առավելություններ
- Ֆիքսված աշխատավարձ + բոնուսներ
- Անվճար ընդմիջում,
- Բժշկական ապահովագրություն,
- Կարիերայի աճի հնարավորություն,
- Վճարովի ուսուցում։
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: