Get our free app. It won't take up space on your device

Սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման բաժնի մասնագետ

"Natfood" CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Production, Operations
Deadline:
12/3/2025

Նկարագրություն

Բիէլլա մսամթերքի թիմը համալրում է իր որակի կառավարման բաժինը:

Մենք փնտրում ենք մսամթերքի արտադրության ողջ գործընթացը սիրող, պատասխանատվության բարձր զգացումով և թիմային աշխատանքի պատրաստ որակի կառավարման բաժնի աշխատակցի:

Պարտականություններ

  • Ապահովում է տեխնիկական պայմանների, տեխնոլոգիական հրահանգների, բաղադրագրերի, համապատասխանության հայտարարագրի պահանջվող փոփոխությունների և պարտադիր գործողությունների իրականացումը համաձայն սննդի անվտանգության պահանջներին,
  • Ապահովում է նախքան աշխատանքի ընդունվելը աշխատակիցների նախնական, իսկ հետագայում ` պարբերական բժշկական զննությունների ենթարկումը` “Առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության” կարգի համաձայն,
  • Մշակում է FSSC-ի համաձայն ստանդարտ սանիտարական ընթացակարգերը` մատակարարների վերահսկողության, սարքավորումների կառավարման սանիտարահիգենիկ միջոցառումների, անձնակազմի հիգիենայի, պահեստավորման և տրանսպորտի, ջերմաստիճանի վերահսկողության մասով,
  • Իրականացնում է նոր ընդունված աշխատակիցների և արդեն աշխատող մասնագետների պարտադիր և պարբերական հրանգավորում:

Պահանջներ

  • Համապատասխան բարձրագույն կրթություն,
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ,
  • FSSC 22000, HACCP, ISO 9001 ստանդարտների իմացություն,
  • MS Office-ի լավ իմացություն,
  • Ստանդարտների համաձայն նորմատիվ փաստաթղթերի մշակման հմտություն:
Company օverview
address
Address
Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 60 477 400

“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.

“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը

Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը:  Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց  գործարան:  Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media