Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

"Natfood" CJSC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline:
8/1/2026

Նկարագրություն

Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք ճկուն և պատասխանատվության բարձր զգացումով շուկայի զարգացման պատասխանատուների ցանցային խանութների հետ աշխատելու համար:

Պարտականություններ

  • Այցելություն վաճառակետեր
  • Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում
  • Պատվերների գրանցում
  • Ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում
  • Գովազդային նյութերով ապահովում
  • Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է
  • Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք
  • Հաճախորդների ներգրավելու, բանակցելու աշխատանքային փորձ
  • Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
  • Արագ կոմնորոշվելու,հաշվարկներ կատարելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն

Company օverview
address
Address
Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 60 477 400

“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.

“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը

Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media