
Շեֆ Խոհարար
Bari Cafe & Restaurant
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level, Senior
Industry:
Restaurants, Food Services
«Բարի» ռեստորանն աշխատանքի է հրավիրում շեֆ-խոհարարի։
Ձեր առաքելությունն է՝
- Գործող մենյուի շարունակականության ապահովում։
- Նոր ուտեստների առաջարկների ներկայացում՝ ռեստորանի նպատակներին ու ոճին համապատասխան։
- Ուտեստների, մթերքի որակի և ժամկետների վերահսկում։
- Պատվերների պլանավորում, առաքման որակի և ժամկետների վերահսկում։
- Գույքագրում։
- Խոհանոցի անձնակազմի շարունակական ուսուցում։
- Խահանոցի տարածքների սանիտարահիգիենիկ պայմանների ամենօրյա ապահովում։
- Առկա սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
Դուք՝
- Ունեք կրթության միջինից ոչ ցածր մակարդակ։
- Խոհարարական բարձր կատեգորիա
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սննդամթերքի արտադրման ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ որպես խոհարար
- Հմտացած եք եվրոպական խոհանոցի ուտեստների պատրաստման գործում
- Տիրապետում եք ամենօրյա արտադրության հաշվետվությունների վարման գործիքներին:
«Բարի»-ն Ձեզ առաջարկում է՝
- Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով հագեցած խոհանոց, ինչը հնարավորություն է տալիս խոհարարական պրոֆեսիոնալ մեր թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար ու համային բոլոր հատկանիշները նրանց ջերմամշակումից հետո
- Կայուն աշխատանք և միասին զարգանալու ու առաջ գնալու հնարավորություններ
- Աշխատանքի հարմարավետ վայր
- Գրանցում՝ ՀՀ ԱՕ-ի համաձայն
- Մրցունակ վարձատրություն՝ կախված Ձեր հմտություններից և փորձից
- Աշխատանքային գրաֆիկը՝ 6/1:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
Company օverview
Առողջ ուտեստների և համերի բազմազանության միաձուլում Bari մթնոլորտում
«Բարի»-ն կյանք է առել բարի մարդկանց ամենաբարի ցանկություններով։
«Բարի»-ի գլխավոր նպատակն է իր հյուրերին առաջարկել համեղ ուտեստներ՝ որակյալ մթերքի և պատրաստման առողջ տեխնոլոգիաների համադրությամբ։
«Բարի»-ի խոհանոցը հագեցած է Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մեր խոհարարական պրոֆեսիոնալ թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար և համային բոլոր հատկանիշները, նրանց ջերմամշակումից հետո։
«Բարի»-ի ուտեստները պարբերաբար ստուգումներ են անցնում ռեֆերենս լաբորատորիաներում՝ բացառելու համար մթերքներում առկա հակաբիոտիկներն ու քիմիկատները։
«Բարի»-ն համագործակցում է փոքր ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական ֆերմաների հետ և ձեռք բերում բացառապես որակյալ մթերք։
Մեր ամենօրյա ուշադրության ներքո է գտնվում սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանումը՝ ուտեստների մշակման և պատրաստման ողջ շղթայում։ Բացի այդ, «Բարի»-ի անձնակազմն օրական 2 անգամ անցնում է ջերմաչափում, մշտապես կրում բժշկական դիմակներ և ձեռնոցներ։
Սիրով տեղեկացնում ենք, որ «Բարի»-ն ունի նաև առաքման ծառայություն, ինչը նշանակում է, որ կարող եք օգտվել մեր խոհարարի կողմից մշակված հատուկ առաքման մենյուից։
Պատվեր գրանցելու համար կարող եք զանգահարել 041 100162 հեռախոսահամարով:
See more