Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ մասնագետ

Gapex LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Human Resources
Deadline:
6/1/2025

Նկարագրություն

«Գապէքս» ընկերությունը փնտրում է ՄՌԿ մասնագետ։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00:

Աշխատանքի վայրը՝ Բագրևանդի 106:

Պարտականություններ

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր,
  • Թափուր հաստիքները համալրել համապատասխան աշխատակիցներով,
  • Վարել հարցազրույցներ,
  • Պարբերաբար թարմեցնել աշխատակիցների տվյալները համապատասխան ծրագրերում և տվյալների բազաներում,
  • Կազմակերպել նոր ընդունված աշխատողների ադապտացիան և ծանոթացումը կազմակերպությանը,
  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը,
  • Հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, MS Office փաթեթի (Word, Excel) իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն։
Company օverview
address
Address
Բագրևանդ 106
address
Number of employees
1-15

«Գապէքս» ՍՊԸ-ն ապակու և հայելիների ներկրման, մշակման, մեծածախ և մանրածախ առևտրի խոշոր ընկերություն է։ Գործունեությունը ծավալում ենք 1996թ․-ից, համապատասխանեցնելով լավագույն ավանդույթները արդի պահանջներին ։ Մեր արտադրական համալիրը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով հնարավորություն է տալիս կատարել ապակու մշակման հետ կապված գրեթե բոլոր աշխատանքները, այդ թվում՝ կոփում, լամինացում, կորացում, ավազահարում, փոշեներկում, փորագրություն, եզրահղկում, հղկում, հրազենակայուն ապակու պատրաստում: Օգտագործելով նորագույն սարքավորումները և տեխնոլոգիաները՝ մեր պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ մենք կօգնենք իրագործել մեր հաճախորդների ցանկացած բարդության նախագծերը։ «Գապէքս» ՍՊԸ-ն պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ալյումինե դռներ և պատուհաններ, ավտոմատ բացվող դռներ, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ կոնստրուկցիաներ, ինչպես նաև վիտրաժներ (ապակենկարներ)՝ դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով: Կատարում է ապակե գմբեթների, ծածկերի, շվաքարանների տեղադրում, հայելիների ձևավորում և այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման և իրականացման պատվերներ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media