Մատուցող
Prepa LLC
Նկարագրություն
Prepa-ն ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի պատասխանատու ու մոտիվացված մատուցողների։
Եթե սիրում ես մարդկանց հետ շփումը, ջերմ հյուրընկալությունն ու բարձրակարգ սպասարկումը, և սիրում ես աշխատել ակտիվ ու ջերմ թիմում, ապա Prepa-ն սիրով սպասում է քեզ։
Պարտականություններ
- Հյուրերի պատշաճ ընդունում և բարձրակարգ սպասարկման ապահովում։
- Հյուրերի հարցումների բարեհամբույր ու արդյունավետ արձագանքում։
- Տարածքի մաքրության և կոկիկության պահպանում։
Պահանջներ
- Հաղորդակցման լավ հմտություններ:
- Պատասխանատվություն և կարգապահություն։
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
- Թիմայնություն։
- Ազատ հաղորդակցման հմտություն։
Մենք առաջարկում ենք`
- Մրցունակ աշխատավարձ,
- Կարիերայի աճի հնարավորություն,
- Աշխատանք պրոֆեսիոնալ և զարգացող թիմում։
Prepa-ն առողջ և արագ սննդի ցանց է, որը լավագույնս համապատասխանում է առողջ ապրելակերպին: Մեր ռեստորանները մատուցում են թարմ, համեղ և սննդարար մթերքներ: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում և մատուցվում է սիրով, որը հագեցած է առողջ ճարպերով, մանրաթելերով և սպիտակուցներով:
Prepa-ն ստեղծվել է մի կնոջ կողմից, ով առաջարկում է ճաշի/ընթրիքի առավել հեշտ տարբերակներ: Երբեմն զբաղվածության պատճառով դժվար է արագ և առողջ սնունդ գտնել: Prepa-ն ստեղծվել է առողջ և արագ սննդի միջև առկա բացը մեկընդմիշտ կամրջելու համար:
Մենք ստեղծել ենք մի վայր, որպեսզի ձեզ զգաք հարմարավետ և կարողանաք օգտվել ճաշացանկից օրվա ցանկացած ժամի: Անկախ նրանից, թե դուք մարզիկ եք, գրասենյակի աշխատակից, թե սննդի մասնագետ, մեզ մոտ կգտնվի Ձեզ համար համապատասխան սնունդ։
Prepa-ն հոգ է տանում այն բաղադրիչների մասին, որոնցով մենք սնվում ենք: Մենք օգտագործում ենք միայն թարմ և բարձրորակ մթերքներ և ամեն օր պատրաստում ենք մեր ուտեստները զրոյից: Մենք ձգտում ենք ազդեցություն թողնել համայնքի վրա ոչ միայն ճաշի կամ ընթրիքի համար սնունդ տրամադրելով, այլ ստեղծելով մարդկանց համայնք, որը գնահատում է իրենց առողջությունն ու սննդի որակը: