Get our free app. It won't take up space on your device

Մաքսային ձևակերպումների մասնագետ (Լոգիստ)

Exterior Group LLC

Industry: Administrative, Clerical, Logistics, Transportation
Deadline: 6/4/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:

Դիմել միայն համապատասխան աշխատանքային փորձ ունենալու դեպքում։

Պարտականություններ

  • Նոր գործընկերների որոնում և բեռնափոխադրման պրոցեսների արդյունավետության ապահովում,
  • Բեռնափոխադրման հարցումների կազմում և պատվերների ձևակերպում, ձևակերպված պատվերների ներկայացում բաժնի ղեկավարին,
  • Բանակցությունների վարում, կնքվող պայմանագիր-հայտի մասին տեղեկատվության տրամադրում բաժնի ղեկավարին,
  • Ներմուծվող բեռների բարձման/ բեռնաթափման, բեռի առանձնահատկությունների և առաքման ժամկետների վերաբերյալ ներմուծման մենեջերների հետ ինֆորմացիայի մշտական փոխանակում, Բեռնափոխադրման հաշիվների ստուգում և բաժնի ղեկավարին տեղեկացում,
  • Բեռնատարներով առաքվող հատուկ պատվերների կազմակերպում,
  • Լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում,
  • Տեղափոխվող բեռների ընթացքի մասին տեղեկատվության տրամադրում ամենօրյա ռեժիմով բաժնի ղեկավարին,
  • Ապահովագրության ենթակա բեռների աշխատանքների կազմակերպում, փաստաթղթաշրջանառության կազմում և ապահովում,
  • Բեռնափոխադրվող ապրանքների համար սահմանված բոլոր տեսակի ժանկետների պահպանում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն լոգիստիկայի և հարակից այլ ոլորտում,
  • Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում,
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ /պարտադիր/,
  • Լեզուների իմացություն` ռուսերեն,անգլերեն /պարտադիր/,
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն,
  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 09:00-18:00,

Հասցե` Էրեբունի։

Company օverview
address
Address
Դավիթ Բեկ 134/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
033202799

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
13th salary
13th salary
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media