Get our free app. It won't take up space on your device
Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Legal
Deadline:
9/5/2026

Նկարագրություն

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը, որը հիմնադրվել է 2005 թվականին և հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը, ընդլայնում է իր փորձառու թիմը։
Մենք փնտրում ենք բարձրագույն մասնագիտական կրթությամբ և բարձր պատասխանատվության զգացումով Իրավաբանի, ով կիրականացնի անշարժ գույքի գործարքների իրավաբանական ուղեկցումը։

Պարտականություններ

  • Կազմել պայմանագրեր, համաձայնագրեր, դիմումներ և այլ իրավական փաստաթղթեր,
  • Հաճախորդների խորհրդատվություն՝ անշարժ գույքի գրանցման և այլ հարցերի շուրջ,
  • Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների (կալանք, արգելանք) իրավական ստուգում,
  • Սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացների իրականացում և ձևակերպումներ Կադաստրի կոմիտեում,
  • Գործարքների ձևակերպումների կազմակերպում նոտարական գրասենյակներում և հաճախորդների պատշաճ ներկայացում,
  • Անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության գործարքների իրավաբանական աջակցություն և ուղեկցում:

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն /քաղաքացիական կամ վարչական ուղղվածությամբ/,
  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում /ցանկալի է/,
  • Համակարգչային հմտություններ / Word, Excel և այլ/,
  • Հայերեն լեզվի իմացություն,
  • Ռուսերեն և Անգլերեն լեզվի իմացություն /ցանկալի է/
  • Բարձր պատասխանատվության զգացում և մասնագիտական էթիկայի կանոնների խստիվ պահպանում,
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` 5 օրյա, ժամեր 10։00-19։00

Company օverview
address
Address
Սպենդիարյան փողոց 4շ, 6 տարածք, Երևան, Հայաստան
address
Number of employees
51-150

Ընկերության մասին

Kentron Real Estate-ը ժամանակակից և արագ զարգացող անշարժ գույքի գործակալություն է, որի պատմությունը սկսվեց 2005 թվականին։ Թիմի անշեղ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և ոլորտի խորքային փորձով ստեղծեցինք մի կարևոր արժեք՝ վստահությունը, որը դարձավ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմքը։

Այսօր մենք հպարտությամբ կանգնած ենք որպես Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից մեկը՝ առաջնորդվելով մեր նշանաբանով․

«Վստահությունն ամենամեծ կապիտալն է»

Ընկերությունը գործում է Երևանի կենտրոնում և մասնագիտացած է բնակարանների, առևտրային տարածքների և ներդրումային անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ոլորտում։

Kentron անշարժ գույքի գործակալությունում յուրաքանչյուր աշխատակից մասնակցում է վստահելի և արդյունքակենտրոն թիմի կառուցմանը, որտեղ անհատական աճն ու թիմային հաջողությունը ձեռքը ձեռքի տված են գնում։

Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ թե՛ հաճախորդների, թե՛ մեր թիմի անդամների հետ՝ հիմնվելով վստահության, պրոֆեսիոնալիզմի և արդյունքի վրա։

Մենք առաջարկում ենք՝

  • Անշարժ գույքի շուկայի խորքային վերլուծություն
    Վերլուծում ենք շուկան, գնահատում գույքի իրական արժեքը և առաջարկում ռազմավարական մոտեցում՝ առավել շահավետ գործարքի համար։
  • Անվճար մասնագիտական խորհրդատվություն
    Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն պատասխանելով բոլոր հարցերին և առաջարկելով լավագույն լուծումները։
  • Համապարփակ իրավաբանական աջակցություն
    Ապահովում ենք գործարքների իրավական ճշգրտություն և անվտանգություն՝ փաստաթղթային ամբողջական վերահսկողությամբ։
  • Պրոֆեսիոնալ լուսանկարահանում և վիդեո նկարահանում
    Գույքը ներկայացնում ենք բարձրորակ վիզուալներով՝ ապահովելով առավելագույն ուշադրություն և արագ վաճառք։
  • Թիրախավորված գովազդ սոցիալական մեդիա հարթակներում
    Օգտագործում ենք ժամանակակից մարքեթինգային գործիքներ՝ գույքը ճիշտ լսարանին հասցնելու համար։
  • Շինարարական և վերանորոգման ծառայություններ
    Առաջարկում ենք նաև վերանորոգման և բարելավման լուծումներ՝ գույքի արժեքն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։

Ինչու աշխատել մեզ մոտ

Մասնագիտական զարգացում

✔ Կարիերայի արագ աճ

✔ Մրցունակ աշխատավարձ

✔ Պրոֆեսիոնալ վերապատրաստում

✔ Արդյունքակենտրոն մշակույթ

✔ Աջակցող թիմային միջավայր

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media