Հրուշակագործ-տեխնոլոգ
Alpha Food Service
Նկարագրություն
Փնտրում ենք հրուշակագործ-տեխնոլոգ, ով պատասխանատու կլինի հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ամբողջական ցիկլի և անհատական դեմոնստրացիաների իրականացման համար։
Պարտականություններ
- Գլխավոր հրուշակագործի հանձնարարությունների կատարում և արտադրական գործընթացների կազմակերպմանն աջակցություն։
- Նոր հումքերի, խառնուրդների, կրեմների, գլազուրների և այլ հրուշակեղենային բաղադրիչների փորձարկում
- Ներմուծվող հումքերի հիման վրա նոր բաղադրատոմսերի մշակում, ճշգրտում և արտադրական տեխնոլոգիական քարտերի պատրաստմանն աջակցություն։
Պատրաստված արտադրանքի համի, կառուցվածքի, արտաքին տեսքի և կայունության գնահատում - Թխումներ ՀՀ ողջ տարածքում ՝ ընկերության հետ համագործակցող բոլոր գործընկերների մոտ
- Հաճախորդների կամ գործընկերների համար դեմո-պատրաստումների և պրեզենտացիաների իրականացում։
Հաճախորդներին հումքերի կիրառման եղանակների վերաբերյալ գործնական խորհրդատվության տրամադրում՝ գլխավոր հրուշակագործի վերահսկողությամբ։ - Նոր արտադրանքի սեմինարների, վարպետաց դասերի և ցուցադրությունների կազմակերպմանն ու անցկացմանն աջակցություն։
Արտադրական փորձարկումների արդյունքների գրանցում և հաշվետվությունների կազմում։
Աշխատավայրի, սարքավորումների և գործիքների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։
Պահանջներ
- Հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիայի իմացություն
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- MS office-ի հաստատուն գիտելիքներ
- Թիմում աշխատելու, հարաբերություններ ստեղծելու և պահպանելու, խնդիրները արագ լուծելու կարողություն
- Կարգապահություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։