Համակարգչային Մասնագետ
«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ
Պարտականություններ՝
- Օգտատերերի տեխնիկական աջակցություն (helpdesk)՝ տեղում և հեռակա
- Համակարգիչների, նոութբուքերի, տպիչների և ծայրամասային սարքերի տեղադրում, կարգավորում և սպասարկում
- Windows օպերացիոն համակարգերի և ծրագրերի տեղադրում, թարմացում
- Ցանցային սարքերի միացում և հիմնական կարգավորում
- Համակարգչային տեխնիկայի պրոֆիլակտիկ սպասարկում
- Ավագ ադմինիստրատորներին աջակցություն սերվերային և ցանցային աշխատանքներում
- Կատարված աշխատանքների գրանցում և հաշվետվությունների պատրաստում
Պահանջներ՝
- Տեխնիկական կրթություն (ցանկալի է ՏՏ ոլորտում)
- IT ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
- Սովորելու ցանկություն և պատասխանատվություն
- Հաճախորդների հետ շփվելու ունակություն
- Անգլերենի լավ իմացություն
Պարտադիր գիտելիքներ՝
- Windows 10/11 (տեղադրում, կարգավորում, խնդիրների լուծում)
- Համակարգչային տեխնիկայի հավաքում, ախտորոշում և տեղադրում
- TCP/IP, DHCP, DNS հիմունքներ
- LAN, Wi-Fi հիմունքներ
- MS Office
Առավելություն կհամարվի՝
- Windows Server, Active Directory հիմունքներ
- MikroTik կամ UniFi հետ աշխատանքի փորձ
- Linux հիմունքներ
- Տպիչների և տեսահսկման համակարգերի հետ աշխատանքի փորձ
- Վարորդական իրավունք
Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել նշված էլ. հասցեին:
«ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» կազմակերպությունը հիմնվել է 2011թ-ին: Մենք տրամադրում ենք ծառայություններ ՏՏ (IT) ոլորտում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Կազմակերպությունը համալարված է բարձրակարգ մասնագետներով , որոնք ունեն մեծ փորձ և հմտություններ տվյալ ոլորտում: Այս պահի դրությամբ կազմակերպությունն արդեն մշտական հիմունքներով սպասարկում է շուրջ ութ տասնյակ կազմակերպությունների: Եթե ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն համակարգչային տեխնիկայի ձեռք բերման ժամանակ, ձեր սարքավորումները տեխնիկական աջակցության և սպասարկման կարիք ունեն, դուք ունեք համակարգչի կամ համակարգչային տեխնիկայի հետ կապված խնդիր` «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ընկերությունը կօգնի ձեզ: «ՌԵՍԵԹ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ-ն, երաշխավորելով իրեն որպես համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման սպասարկման մեծ փորձ ձեռք բերած ընկերություն, մշտապես հետևում է համակարգչային ոլորտի նորություններին ու առաջարկում է փորձված և հուսալի լուծումներ: Դուք միշտ կարող եք ապավինել որակի երաշխիքով համակարգչային օգնությանը և մասնագիտացված սպասարկմանը: Բարձրակարգ մասնագետները կարճ ժամկետներում կվերացնեն համակարգիչների աշխատանքում առաջացած ցանկացած խնդիրներ, կկարգավորեն ծրագրային ապահովումը, կսովորեցնեն աշխատել նոր ծրագրերով, կաջակցեն մեր հաճախորդներին խորհրդատվություններով: Բացի այդ, Ձեզ համար աշխատում է հաճախորդների տեխնիկական սպասարկման գիծ, որտեղ Դուք կարող եք ստանալ առաջացած խնդիրների վերացման, համակարգիչների նորոգման, ծրագրային ապահովման հետ կապված նախնական անվճար խորհրդատվություն, ինչպես նաև կանչել տեխնիկական մասնագետի: