Get our free app. It won't take up space on your device

Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգ-դեմոնստրատոր

Alpha Food Service

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Restaurants, Food Services
Deadline:
10/13/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք հացի և հացաբուլկեղենի արտադրության մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող, բայց միաժամանակ խարիզմատիկ, մարդկանց հետ ազատ շփվող և հաճույքով որպես գործընթացի «դեմք» հանդես եկող մասնագետի։

Եթե Դուք սիրում եք և կարողանում եք գեղեցիկ ցուցադրել, պատմել և մատչելի սովորեցնել, իսկ հացի և հացաբուլկեղենի արտադրությունն իսկապես Ձեր մասնագիտական ոլորտն է, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

Ձեր հիմնական դերը

Տեխնոլոգ-դեմոնստրատորի դերում Դուք լինելու եք մեր տեխնոլոգիական գիտելիքի և արտադրանքի ներկայացնողը։

Ձեր առաքելությունն է՝ հացի և հացաբուլկեղենի պատրաստման գործընթացները ներկայացնել գործնական, հասկանալի և հետաքրքիր ձևով՝ ստեղծելով վստահություն և ներգրավվածություն յուրաքանչյուր լսարանի հետ։

Պարտականություններ

  • Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացների գործնական ցուցադրում։
  • Նոր արտադրատեսակների և բաղադրատոմսերի փորձարկում ու ներկայացում։
  • Արտադրանքի տեխնոլոգիական առանձնահատկությունների ներկայացում։
  • Դեմոնստրացիաների, ուսուցումների և մասնագիտական միջոցառումների իրականացում։
  • Հումքի և արտադրական գործընթացների որակի վերահսկում։
  • Թիմի, գործընկերների և լսարանի հետ ակտիվ մասնագիտական հաղորդակցություն։
  • Նոր տեխնոլոգիաների և արտադրական լուծումների ուսումնասիրություն ու կիրառում։

Պահանջներ

  • Հացի և հացաբուլկեղենի արտադրության, տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական բարձր գիտելիքներ։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը տեխնոլոգի և/կամ հացթուխի հաստիքում պարտադիր է։
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ և տարբեր լսարանների հետ կապ ստեղծելու կարողություն։
  • Ցուցադրման և ներկայացման հմտություններ՝ կարողանալ ոչ միայն պատրաստել, այլև հետաքրքիր ձևով ցույց տալ և բացատրել՝ այդ թվում տեսախցիկի առաջ։
  • Բարձր պատասխանատվություն և ուշադրություն տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ։
  • Նախաձեռնողականություն, ստեղծագործ մտածողություն և նոր գաղափարներ փորձարկելու պատրաստակամություն։
  • Տեխնոլոգիական գործընթացները գործնականում ներկայացնելու և սովորեցնելու կարողություն։
  • Նոր տեխնոլոգիաներ և արտադրանքի զարգացման ուղղություններ ուսումնասիրելու պատրաստակամություն։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Մենք փնտրում ենք մասնագետի, ով կարող է ցուցադրել, բացատրել, ներգրավել և ոգեշնչել։

Ընկերությունը մշտապես կազմակերպում և ստեղծում է հնարավորություն ձեռք բերել միջազգային լավագույն փորձը, պրոֆեսիոնալների հետ փորձի փոխանակման, մաստեր կլասսների և այլ միջոցառումների մասնակցության շնորհիվ։

Եթե Դուք այն մարդն եք, ում հետ հացի պատրաստման գործընթացը դառնում է ոչ միայն տեխնոլոգիա, այլև հետաքրքիր փորձառություն՝ սպասում ենք Ձեր դիմումին։

Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media