Get our free app. It won't take up space on your device

Հացի արտադրության տեխնոլոգ

Alpha Food Service

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Production, Operations, Restaurants, Food Services
Deadline:
11/12/2026

Նկարագրություն

Փնտրում ենք հացի արտադրության տեխնոլոգ/մասնագետ, ով պատասխանատու կլինի հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ամբողջական ցիկլի և անհատական դեմոնստրացիաների իրականացման համար։

Պարտականություններ

  • Գործընկերներին հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գիտելիքների տրամադրում, դեմոնստրացիաների իրականացում և խորհրդատվություն։
  • Արտադրական գործընթացում առաջացող խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում։
  • Նոր արտադրատեսակների և բաղադրատոմսերի մշակմանը մասնակցություն։
  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն։
  • Թխումներ ՀՀ ողջ տարածքում ՝ ընկերության հետ համագործակցող բոլոր գործընկերների հետ

Պահանջներ

  • Առնվազն երեք տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիաների իմացություն
  • Թխման բաղադրիչների իմացություն (Ալֆա Ֆուդ Սերվիսի ապրանքտեսականու իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Հաշվարկներ իրականացնելու հմտություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Հացի և հացաբուլկեղենի արտադրության սարքավորումների հետ աշխատանքի փորձ
  • Թիմում աշխատելու, հարաբերություններ ստեղծելու և պահպանելու, խնդիրները արագ լուծելու կարողություն
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Նշեք Ձեր ֆինանսական ակնկալիքները ՀՀ դրամով *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media