Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

"Natfood" CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
9/11/2026

Նկարագրություն

Եթե դուք փնտրում եք աշխատանք, որը Ձեզ հնարավորություն կտա մասնագիտական աճի , ապա բաց մի թողեք մեր թիմին միանալու Ձեր հնարավորությունը:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարումը՝ համաձայն հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջների,
  • Վիճակագրական, հարկային, ֆինանսական հաշվետվությունների պարբերական կազմում,
  • Հաշվետվությունների օգնությամբ իրականացնում է ընթացիկ գործունեության ստուգում, վերահսկում,
  • Իրականացնում է իրացման, արտադրության, ձեռքբերման և վճարման ամբողջականության ստուգում,
  • Իրականացնում է հաղորդակցում պետական և ոչ պետական մարմինների հետ՝ տեղեկատվության տրամադրման նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն,
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • Աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Կազմակերպվածություն,
  • Ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություն,
  • 1C, ՀԾ և Excel ծրագրերի գերազանց իմացություն,
  • +3 տարվա աշխատանքային փորձ,
  • Փորձագետ հաշվապահի որակավորումը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Վեցօրյա աշխատանքային շաբաթ։

Company օverview
address
Address
Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 60 477 400

“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.

“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը

Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media