Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ/ հաշվապահ-վերլուծաբան

MTK CJSC

Location: Avan, Yerevan
Salary:
Monthly 250,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
8/8/2026

Նկարագրություն

«ՄՏԿ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսիստ/ հաշվապահ-վերլուծաբանի՝ համապատասխան աշխատանքային փորձով։

Պարտականություններ

  • Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կազմում,
  • Ընկերությունների ապագա ֆինանսական վիճակի վերլուծության իրականացում,
  • Մատակարար գործընկերների ֆինանսական մասի կառավարում,
  • Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում,
  • Բանկերի վարկային մասնագետների հետ աշխատանք,
  • Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում,
  • Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում,
  • Վաճառքի գների հաշվարկ,
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և հաշվապահական ոլորտում,
  • Microsoft office-ի իմացություն (հատկապես՝ Microsoft Office Excel-ի գերազանց իմացություն),
  • ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն (սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Վերլուծական մտածողություն, հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Ավան, ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ` Լրիվ դրույք, 09:00–18:00:

Company օverview
address
Address
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, № 24 տրասնպորտային ձեռնարկություն
address
Number of employees
16-50
website
Website

«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։

Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։

Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։

Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։

Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝

• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,

• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,

• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),

• այրիչներ և կաթսաներ,

• գազի փականներ,

• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,

• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,

• գազի ձայնաազդանշանային սարքեր,

• զոդման էլեկտրոդներ,

• կալցիումի կարբիդ։

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝

• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,

• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։

Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
13th salary
13th salary
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media