Ծրագրային ապահովման ադմինիստրատոր (WMS/ERP Administrator)
Alpha Food Service
Նկարագրություն
Փնտրում ենք բարձր վերլուծական մտածողությամբ և տեխնիկական ուժեղ պոտենցիալով WMS/ERP համակարգերի ադմինիստրատոր: Ընկերությունը ներդնում է միջազգային WMS համակարգ, որի նախնական իմացությունը պարտադիր չէ. ընկերության պաշտոնական գործընկերը կտրամադրի ամբողջական և խորացված ուսուցում: Փնտրում ենք այնպիսի մասնագետի, ով ունի համակարգային ամուր բազա, արագ է յուրացնում նոր տեխնոլոգիաները և պատրաստ է դասընթացներից հետո լիովին ստանձնել համակարգի կառավարումն ու հարմարեցումը պահեստի գործառնական ընթացակարգերին (SOPs):
Պարտականություններ
- Ուսուցում և համակարգի ընդունում. Գործընկեր կազմակերպության կողմից անցկացվող Logareon WMS դասընթացների ակտիվ մասնակցություն, համակարգի տրամաբանության և տեխնիկական նյուանսների 100% յուրացում:
- SOP-ների ներդրում և հարմարեցում. Պահեստի ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOPs) հիման վրա Logareon համակարգի կարգավորումների (workflows, picking rules, put-away strategies) սահմանում, փոփոխում և կայունացում:
- Համակարգի տեխնիկական սպասարկում. Օգտատերերի դերերի, իրավունքների, պահեստի հասցեական քարտեզի (նոր գոտիներ, դարակաշարեր) ստեղծում և ընթացիկ կառավարում:
- Ինտեգրման վերահսկում. WMS-ի և Odoo 19-ի միջև տվյալների փոխանակման (API/Integration) մոնիտորինգ, տեխնիկական սխալների (bugs) արագ ախտորոշում և վերացում:
- Վերլուծություն և Data Management. Պահեստային մեծ տվյալների համադրում և Advanced Excel-ի միջոցով վերլուծական հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար:
- Անձնակազմի ուսուցում. Պահեստի օպերատորների և աշխատակիցների համար ուսումնական ձեռնարկների ստեղծում (ըստ նոր SOP-ների) և նրանց պարբերական ուսուցում:
Պահանջներ
- Փորձառություն. Առնվազն 2 տարվա փորձ որպես համակարգային ադմինիստրատոր, բիզնես-վերլուծաբան կամ տվյալների վերլուծաբան 1C ERP, iiko ERP, SAP կամ որևէ այլ հաշվառման/WMS համակարգում (որը փաստում է նմանատիպ ծրագրերի հետ աշխատելու ձեր փորձը):
- Արագ սովորելու ունակություն (High Trainability). Նոր, բարդ ծրագրային համակարգեր և տեխնիկական ալգորիթմներ արագ յուրացնելու բարձր ունակություն:
- Մտածողություն. Բարձր վերլուծական, տրամաբանական մտածողություն, խնդիրներ ինքնուրույն լուծելու (troubleshooting/problem-solving) ձգտում:
- Համակարգչային գիտելիքներ. Advanced MS Excel-ի (VLOOKUP, INDEX/MATCH, Pivot Tables) գերազանց տիրապետում:
- Լեզուներ. Տեխնիկական անգլերենի կամ ռուսերենի իմացություն (քանի որ ուսուցողական նյութերը, «manual»-ները և Logareon-ի միջազգային support-ի հետ կապը լինելու են այս լեզուներով):
- Առավելություն. Պահեստային լոգիստիկայի ստանդարտ ընթացակարգերի (FIFO/FEFO, գույքագրում) բիզնես-տրամաբանության ընդհանուր ընկալումը:
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։