Ծանրոցների մշակման հատուկ մասնագետ
Globbing LLC
Նկարագրություն
Գլոբբինգը փնտրում է Ծանրոցների մշակման հատուկ մասնագետի, ով միանալու է մեր արագ աճող թիմին։
Պարտականություններ
-
Կազմակերպել և իրականացնել ծանրոցների նույնականացման, գրանցման և մշակման ամբողջ գործընթացը՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
-
Անհրաժեշտության դեպքում իրականացնել ծանրոցների վերափաթեթավորում՝ ապահովելով դրանց անվտանգ պահեստավորումն ու հետագա մշակումը։
-
Կազմել, ձևակերպել և ներկայացնել համապատասխան հայտեր՝ հետագա գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։
-
Ապահովել արդյունավետ համագործակցություն պահեստի և ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացների ժամանակին և անխափան իրականացման համար։
-
Պարբերաբար վերլուծել ընթացիկ գործընթացները և ներկայացնել բարելավման առաջարկներ։ Մասնակցել ներքին վերապատրաստումներին և շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
-
Իր իրավասությունների շրջանակում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականներն ու առաջադրանքները։
Պահանջներ
- Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային օրեր՝ հնգօրյա,
Աշխատաժամեր՝ 9։30-18։30
Globbing is an international corporation that unites 11 countries. The company currently operates in Armenia, Kazakhstan, Uzbekistan, Kuwait and carries out deliveries from 7 countries. It is constantly on the path to global expansion. The world-famous ABC News and NBC News recognized the brand as a mega-successful startup. Prominent for revolutionary and innovative approaches, attitudes and its ambitions to operate around the world, the company aims at creating a whole new shopping experiences for the people around the globe.